• Latest news

Երեւանում ծնված հնգյակից մեկը մահացել է

6 մայիսի, 2017  11:33

Մայիսի 3-ին Երեւանում ծնված հնգյակից մեկն այսօր առավոտյան մահացել է, հայտնում է NEWS.am Medicine-ի աղբյուրը։

Աղջիկը, որը ծնվել էր խոր անհասությամբ, բուժում ու խնամք էր ստանում «Էրեբունի» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

Մեր տեղեկություններով, մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը նորածին աղջնակի վիճակը կրիտիկական է դարձել եւ որոշ ժամանակ անց նա մահացել է: Լուրը NEWS.am Medicine–ին հաստատեց «Էրեբունի» ԲԿ–ի տնօրեն Միքայել Մանուկյանը, որը նշեց, որ անհաս նորածնի մոտ ներգանգային արյունազեղում է եղել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նորածիններից մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է: Մասնավորապես, մայիսի 3-ի դրությամբ, Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, «Սուրբ Աստվածամայր» եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնների նորածնային վերակենդանացման բաժանմունքներում բուժվող փոքրիկների վիճակը շարունակում է մնալ կայուն։  Նրանցից մեկը դեռ ծնվելու օրից սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի։  Մյուս երկուսին եւս նախապատրաստում են ինքնուրույն շնչառությամբ CPAP համակարգին միացնելու համար։

«Մուրացան»  հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում բուժվող երկու փոքրիկի (տղայի եւ ամենից ցածր քաշով ծնված աղջկա) վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է