• Latest news

Մեծ Բրիտանիայում ինսուլտի դեմ սպեղանի է մշակվել

6 մայիսի, 2017  23:07

Բրիտանացի հետազոտողները մշակել են սպեղանի, որը կարող է փրկել մարդու կյանքը ինսուլտի ժամանակ։ Նորույթի մասին գրում է The Guardian պորտալը։

Սպեղանին պարունակում է գլիցերինի տրինիտրատ, որը նվազեցնում է արյան ճնշումն ու ընդլայնում արյունատար անոթները, օգնելով նվազեցնել ինսուլտին հաջորդող րոպեներին ու ժամերին պատճառվող վնասը։ 41 հիվանդների շրջանում իրականացված փորձը ցույց է տվել, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին սպեղանու գործածումը ունակ է ավելի քան կրկնակի նվազեցնել մահացությունը՝ 38 տոկոսից մինչեւ 16 տոկոս։

Մեծ Բրիտանիայում տարեկան ինսուլտի ավելի քան 100 հազար դեպք է գրանցվում։ Ինսուլտի ժամանակ որքան շուտ են ձեռնարկվում զարկերակային ճնշումը կայունոցնող միջոցառումներ, այդքան մեծ է՝ ողջ մնալու հավանականությունը։ Սպեղանու հետագա փորձարկումների մասին գիտնականները պայմանավորվել են շտապ օգնության յոթ ծառայությունների հետ, որոնք առաջիկա մեկ տարում կփորձարկեն սպեղանին իրենց աշխատանքում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է