• Latest news

ԱՀԿ. Աշխարհում մահվան յուրաքանչյուր երկրորդ դեպքը դեռեւս առանց պատճառները նշելու է գրանցվում

18 մայիսի, 2017  14:18

Մոլորակում մահվան բոլոր դեպքերի կեսից ավելին գրանցվում է առանց պաշտոնական պատճառը նշելու, հայտնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության աշխատակիցները: Այս տեղեկության բացակայությունը խանգարում է մոլորակում ապրող մարդկանց առողջության արդյունավետ մոնիթորինգին եւ դժվարացնում է այն երկրների բնակիչներին օգնության ծրագրերի մշակմանը, որտեղ այս տվյալները չեն գրանցվում:

Ճիշտ է, 2005 թվականի համեմատությամբ, երբ նշվում էին մահվան դեպքերից երրորդ մասի պատճառները, իրավիճակը բարելավվել է: Սակայն 2015 թվականին նույնպես 56 մլն դեպքից 27 մլն-ի դեպքում մահվան պատճառները չեն գրանցվել:

Մասնագետները նշել են, որ անցած 10 տարիների ընթացքում որոշ երկրներում, օրինակ՝ Չինաստանում եւ Թուրքիայում, մահվան դեպքերի եւ դրանց պատճառների տեղեկությունների գրանցման ոլորտում զգալի փոփոխություններ են կատարվել: Հաջողությունների է հասել նաեւ Իրանը. եթե 1999 թվականին մահվան  պատճառները նշվում էին միայն 5 տոկոս դեպքերում, ապա հիմա՝ 90 տոկոս: Սակայն շատ երկրներ դեռեւս այն փուլում են, երբ նման տեղեկությունները չեն գրանցվում, հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի առողջապահության համակարգի եւ ինովացիաների հարցերով օգնական Մարի Փոլ Քինին:

«Եթե երկրները չգիտեն, թե մարդիկ ինչու են հիվանդանում եւ մահանում, ապա շատ ավելի դժվար է պարզել, թե ինչ պետք է անել այս դեպքում»,- ընդգծել է նա:

Վիճակագրության համաձայն, որը ԱՀԿ-ին հաջողվել է հավաքել, մոր եւ մանկան մահացությունն աստիճանաբար նվազում է: 2015 թվականին ողջ ծնված 1000 երեխայից 19-ը մահանում էր մանկահասակ լինելով եւ 43-ը՝ մինչեւ 5 տարեկան դառնալը: Ամբողջ աշխարհում օրական մոտ 830 կին մահանում էր հղիության կամ ծննդաբերության բարդությունների հետեւանքով: ՄԻԱՎ-ով վարակվել է մոտ 2,1 մլն մարդ, ինչը 35 տոկոսով քիչ է, քան 2000 թվականին: ԱՀԿ-ն կոչ է արել բոլոր երկրներին հատուկ ուշադրություն դարձնել առողջապահության ոլորտում տեղեկությունների հավաքմանը եւ բարելավել այս տեղեկատվության որակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել