• Latest news

5 ամառային խորհուրդ շաքարախտով հիվանդներին

20 մայիսի, 2017  20:03

Ամռան շոգին որոշ հիվանդություններ սրվում են, ու չնայած շաքարախտը դրանց շարքից չէ, դիաբետիկներին միեւնույն է խորհուրդ է տրվում ամռանը հետեւել որոշ խորհուրդների, որոնք նրանց կօգնեն մնալ առողջ ու խուսափել լուրջ բարդացումներից։

Շատ ջուր խմեք

Օրգանիզմում հեղուկի պակասը կարող է ամռանը լուրջ ջրազրկման պատճառ դառնալ։ Դիաբետիկները մյուսներից շատ են վտանգված ջրազրկվելու հարցում ՝ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի պատճառով։ Գաստրոէնտերիտի հետ միասին, ոը նկատվում է թույլ իմունիտետով դիաբետիկների մոտ, դա լուրջ խնդիրների կարող է հանգեցնել ։ Խորհուրդ է տրվում ամեն օր խմել առնվազն 2- 3 լ ջուր։

Հրաժարվեք գազավորված ըմելիքներից

Ոմանք չեն գիտակցում, որ քաղցր գազավորված ըմպելիքները պարունակում են շատ կալորիաներ ու ինչն ավելի սարսափելի է՝ շատ շաքար կամ առողջության համար վտանգավոր շաքարի փոխարինիչ։ Դիաբետիկներին, ինչպես նաեւ իրենց առողջության մասին հոգ տանող բոլոր մյուս մարդկանց նման ըմպելիքները հակացուցված են։

Ձգտեք ցերեկային ժամերին փողոց դուրս չգալ

Ուժեղ շոգին՝ առավոտյան ժամը 11-ից մինչեւ 3-ը, ավելի լավ է դուրս չգաք տնից։ Դա հատկապես վերաբերում է այն դիաբետիկներին, որոնք նաեւ մաշկի խնդիր ունեն։ Արեւի ճառագայթների ազդեցության տա ինֆեկցիայից կամ ալերգիկ արձագանքներից վնասված մաշկը կարող է բորբոքվել, իսկ նման բորբոքումները դիաբետիկների մոտ, ինչպես գիտեք, դժվարությամբ են բուժվում։

Բացի դրանից, եթե շատ ժամանակ անցկացնեք արեւին, դա կնպաստի օրգանիզմի ջրազրկմանը։

Կանոնավոր կերպով ստուգեք տեսողությունը

Դիաբետով հիվանդներից շատերը վաղ թե ուշ բախվում են այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են դիաբետիկ ռետինոպատիան կամ գլաուկոման։ Դիաբետիկներին խորհուրդ է տրվում կանոնավոր ստուգել աչքերը, որպեսզի ժամանակին հայտնաբերեն խնդիրը ու սկսեն բուժում։

Վերահսկեք արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը

Անկախ տարվա եղանակից՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը վերահսկելը դիաբետիկների համար հատկապես կարեւոր է։ Նույնիսկ արձակուրդի ժամանակ մի մոռացեք կանոնավոր չափել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ու հետեւել ճիշտ սննդակարգի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել