• Latest news

Մանկական էպիլեպսիան առաջարկում են բուժել կանեփով

26 մայիսի, 2017  21:47

GW Pharmaceuticals դեղագործական ընկերությունը պատրաստ է կանեփից դեղամիջոցի գրանցման հայտ ներկայացնել FDA-ին։ Դրան նախորդել է մանկական էպիլեպսիայի բուժման համար դեղամիջոցի հաջող փորձարկման մասին մանրակրկիտ տվյալների գիտական հրապարակումը։

Առաջին անգամ ընկերությունը 2016-ի մարտին էր հայտնել այն մասին, որ էպիդիոլեքսը Դրավե համախտանիշով՝ նորածնային միոկլոնիկ էպիլեպսիայով տառապող երեխաների մոտ 39 տոկոսով կրճատել է ջղաձգության նոպաները, սակայն 120 հիվանդների մասնակցությամբ իրականացված հետազոտության ամբողջական արդյունքները միայն հիմա են հրապարակվել New England Journal of Medicine-ում։ Աշխատությունում ասվում է, որ հիվանդների 5 տոկոսի մոտ նոպաները առհասարակ դադարել են, իսկ 43 տոոկոսի մոտ դրանք կրկնակի նվազել են։

GW-ի արտադրած դեղամիջոցը օշարակ է, որը իրենից ներկայացնում է զտված կանաբիդիոլ, մարիխուանայի ակտիվ բաղադրիչներից մեկը։ Այն պարունակում է 0․1 տոկոսից էլ քիչ տետրահիդրոկանիբինոլ՝ նյութ, որը թմրեցնող ազդեցություն է թողնում կանեփի գործածումից հետո

Ընկերության գլխավոր բուժաշխատող Սթիվեն Ռայթը հայտնել է, որ ընկերությունը տարվա կեսերին հայտ կներկայացնի FDA, իսկ ավելի ուշ՝ նաեւ եվրոպական համապատասխան գերատեսչություն։

Ընկերությունն ուզում է էպիդիելեքսը վաճառել որպես Դրավե համախտանիշի ու էպիլեպսիայի եւս մեկ ծանր տեսակի ՝ Լենոքս- Գաստոյի համախանիշի դեմ դեղամիջոց ։ Անցած տարվա հաջող փորձարկումների մասին նորություններից հետո GW-ի բաժնետոմսերի արժեքը կրկնապատկվել Է։ Վերլուծաբանների կանխատեսումներով, դեղամիջոցի տարեկան վաճառքը մինչեւ 2023 կհասնի 1.6 մլրդ դոլարի։

New England Journal of Medicine ամսագիրը գրել է, որ Դրավե համախտանիշի բուժման մեջ էպիդիոլեքսի կլինիկական փորձարկումները «էպիլեպսիայի բուժման մեջ կանաբինոիդների հաջող գործածման համոզիչ ապացույցներ են ՝ երկարատեւ զգացմունքային վեճերից ու ենթադրություններից հետո»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է