• Latest news

Գիտնականները համակարգչին սովորեցրել են գուշակել մարդու կյանքի տեւողությունը

3 հունիսի, 2017  18:36

Ավստրալիական կենսաբանները ստեղծել են արհեստական ինտելեկտի համակարգ, որն ունակ է 69 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել մարդու կյանքի տեւողությունը նրա օրգանների մեկ լուսանկարով, ասվում է Scientific Reports ամսագրում հրապարակված հոդվածում։

«Հիվանդի կյանքի տեւողությանը վերաբերող կանխատեսումը ծայրահեղ կարեւոր է բժիշկների համար, քանի որ այն կօգնի ընտրել հիվանդի կյանքի փրկության կամ երկարացման համար ամենահամապատասխան բուժումը։ Առայսօր նման կանխատեսումներ անում էին բժիշկները՝ առաջնորդվելով իրենց փորձով ու «աչքով»։ Մենք ստուգել ենք, հնարավոր է արդյոք խորքային նեյրոնային ցանցերն օգտագործել այդ խնդրի լուծման համար»,- պատմում է Լյուկ Օկդեն Ռեյները՝ Ադելաիդայի համալսարանից։

Օքլեն Ռեյները ու նրա գործընկերները ստեղծել են արհեստական բանականության համակարգ, որը ունակ է որոշել մարդու կյանքի տեւողությունը նրա ներքին օրգանների լուսանկարներով, որոնք ստացվում են համակարգչային տոմոգրաֆի օգնությամբ։

Այդ ծրագիրն իրենից ներկայացնում է այսպես կոչված խորքային, կամ գերճշգրիտ նեյրոցանց, բազմաշերտ կառուցվածք՝ բաղկացած մի քանի տասնյակ կամ հարյուր ավելի հասարակ նեյրոցանցերից։ Դրանցից յուրաքանչյուրը մշակում է ոչ թե ելման տվյալները, այլ անալիզի արդյունքները, որոնք ստացվել են ավելի վեր տեղակայված ցանցից, ինչը թույլ է տալիս հեշտացնել բարդ խնդիրները ու լուծել դրանք համեմաաբար համեստ հաշվողական ռեսուրսների օգնությամբ։

Այդ ցանցերը չեն կարող միանգամից լուծել խնդիրները՝ ինչպես մարդիկ, այդպես էլ դրանք պետք է երկար սովորեն սեփական սխալների վրա, մինչեւ կսկսեն ճիշտ պատասխաններ ստանալ։

Նման ուսուցման համար Օքդեն Ռեյներն ու նրա գործընկերները օգտագործել են կրծքավանդակի ու որովայնային խոռոչի մի քանի հազար լուսանկարներ, որոնք ստացվել են տոմոգրաֆի օգնությամբ 40 հիվանդների առողջությանը հետեւելու ժամանակ։ Այդ լուսանկարների հավաքածուն, գիտնականների խոսքով, կբավականացներ, որպեսզի իրենց ստեղծած ծրագիրը կարողանար հասնել կանխատեսումների այն մակարդակին, որը սովորաբար բժիշկներն են ցուցադրում, երբ փորձում են «աչքով» գնահատել իրենց հիվանդների կյանքի տեւողությունը։

Հետո նրանք ութ երիտասարդ ու տարեց հիվանդներից բաղկացած մի խումբ են հավաքել, նրանց կրծքավանդակը լուսավորել տոմոգրաֆի օգնությամբ ու հետեւել նրանց կյանքին հետագա մի քանի տարիներին։

Պարզվել է, որ ծրագիրն իրոք բավականին լավ էր հաղթահարում իր առաջադրանքները՝ այն ճիշտ կանխատեսել էր կյանքի տեւողությունը կամավորների 69 տոկոսի դեպքում, ճշգրտորեն պարզելով, թե որ հիվանդներն են մահանալու առաջիկա հինգ տարիներին։

Հիմա, Օքդեն Ռեյների խոսքով, իր թիմը «մարզում է» նեյրոցանցի նոր տարբերակը՝ 12 հազար հիվանդների լուսանկարների բազայի հիման վրա, ինչը պետք է զգալիորեն բարձրացնի կանխատեսումների ճշգրտությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է