Երեխաները սկսում են մարդկանց դեմքերին արձագանքել եւ նրանց ավելի մեծ ուշադրություն դարձնել դեռ մոր արգանդում: Այս մասին հայտարարել են բրիտանացի գիտնականները: Նրանց հոդվածը հրապարակվել է Current Biology ամսագրում:
«Մենք հայտնաբերեցինք, որ երեխան դեռ արգանդում կարող է տարբերել տարբեր ձեւերի առարկաները եւ նախապատվությունը տալիս է մարդկանց դեմքերին: Երեխաների այս առանձնահատկության մասին հայտնի է արդեն մի քանի տասնամյակ, բայց ոչ ոք նախկինում չի մտածել հասկանալ, թե ինչպես է աշխատում երեխայի տեսողությունը մոր արգանդում»,- պատմել է Լանքասթերի համալսարանից Վինսենթ Ռիդը:
Մոր արգանդում երեխաներն ու կաթնասունների ու թռչունների ձագերը նրանց օրգանիզմում ու ձվի մեջ այնքան էլ մեկուսացած չեն արտաքին աշխարհից, որքան նախկինում էր համարվում: Ռիդն ու նրա գործընկերները 4D ուլրաձայնային հետազոտության արդյունքում պարզել են, որ երեխաները մոր արգանդում կարող են հորանջել, կուլ տալ, այլ բաներ անել, որոնք նախկինում անհնար էին համարում պտղի պարագայում:
Այս բացահայտումը Ռիդին ու նրա թիմին ստիպել է պտղի «իմաստավորված» գործողությունների այլ նշաններ գտնել: Լանքասթերի համալսարանի գիտնականների լաբորատորիայում անցկացված փորձին 40 հղի կին է մասնակցել:
Մասնագետները տեղայնացրել են արգանդում երեխայի գլխի դիրքը, իսկ հետո լուսավորել այն լազերային ճառագայթների միջոցով ու մարդու դեմքի եւ եռանկյունու սխեմատիկ պատկերներ ստացել: Հետո տեղաշարժել են այդ պատկերներն ու հետեւել, երեխան հետեւում է մարդու դեմքին, թե՞ եռանկյունուն:
Հետազոտությունը ցույց է տվել, որ երեխաները մի քանի անգամ ավելի հաճախ են գլուխը շրջել մարդու դեմքի ուղղությամբ, ինչը խոսում է այն մասին, որ նրանք դեռ արգանդում կարողանում են տարբերել առարկաների ձեւերն ու արձագանքում են մարդու դեմքին:
Ռիդը նշել է, այս բացահայտումը խոսում է այն մասին, որ երեխայի հոգեբանական զարգացումն ու փաստացի կյանքը սկսվում է դեռ մոր արգանդում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր