• Latest news

Ի՞նչ է նշանակում 5 տարվա ռեմիսիան

19 հունիսի, 2017  18:11

Քաղցկեղային հիվանդությունների բուժման մասին խոսելիս մասնագետներից շատերը հիշատակում են 5 տարվա ռեմիսիայի մասին: Ի՞նչ է սա նշանակում: Այս հարցի շուրջ NEWS.am Medicine-ը զրուցեց քիմիաթերապեւտ Լեւոն Բադալյանի հետ:

Մասնագետի պարզաբանմամբ՝ համարվում է, որ եթե բուժումից հետո առաջին 5 տարիներին հիվանդությունը չի կրկնվել, երկրորդ անգամ դրա հայտնվելու հավանականությունն այնքան է, որքան այն մարդու դեպքում, որը երբեք այս հիվանդությամբ չի հիվանդացել: 5 տարին, իհարկե, միջինացված, պայմանական ժամկետ է: Մասնագետի խոսքով՝ ավելի կարեւոր է բուժումից հետո առաջին 3 տարին՝ հենց այս ժամանակ է հիվանդության կրկնվելու հավանականությունը հատկապես մեծ: Եթե 3, ապա եւ 5 տարվա ընթացքում հիվանդությունը չի վերադառնում, հիվանդին կարելի է պայմանականորեն առողջ համարել:

Արեւմտյան մասնագետները տարբերակում են մասնակի եւ լրիվ ռեմիսիա: Մասնակի ռեմիսիայի դեպքում հիվանդության զարգացումը կանգ է առնում, սակայն դրա ախտանիշներն ու դրսեւորումներն ամբողջությամբ չեն վերանում: Իսկ լրիվ ռեմիսիայի դեպքում բոլոր ախտանիշներն անհետանում են. եթե լրիվ ռեմիսիան շարունակվում է նվազագույնը 5 տարի, համարվում է, որ հիվանդն առողջացել է: Սակայն հազվադեպ է, որ որեւէ հիվանդ «առողջանալ» բառն օգտագործի, եթե խոսքը քաղցկեղի մասին է:

Բուժումից հետո երբեմն քաղցկեղային բջիջները մնում են օրգանիզմում, եւ հենց այս բջիջների հետեւանքով է որոշ դեպքերում քաղցկեղը վերադառնում: Սովորաբար նման բան է տեղի ունենում բուժումն ավարտելուց հետո առաջին 3-5 տարիների ընթացքում: Բայց հազվադեպ հիվանդությունը կարող է վերադառնալ նաեւ 10-15 տարի հետո: Հատկապես այս պատճառով բուժումից հետո խորհուրդ է տրվում շատ տարիների ընթացքում հետեւել հիվանդի առողջական վիճակին եւ պարբերաբար հետազոտություններ անցկացնել, որոնք կօգնեն ժամանակին հայտնաբերել հիվանդության կրկնությունը եւ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել