• Latest news

3 նախանշան, որոնք դիաբետով հիվանդները չպետք է անտեսեն

20 հունիսի, 2017  18:03

Դիաբետով հիվանդները պետք է շատ ուշադիր լինեն իրենց առողջության հանդեպ եւ ոչ միայն կանոնավորապես ստուգեն արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, այլեւ հետեւեն ինքնազգացողությանը եւ, անհրաժեշտության դեպքում, անհապաղ բժշկի դիմել՝ հետագա խնդիրներից ու բարդություններից խուսափելու համար:

Ուշագնացություն

Հանկարծակի ուշագնացությունը կամ թուլությունը կարող են վկայել մոտալուտ հիպոգլիկեմիկ կոմայի՝ դիաբետի ծանրագույն բարդացման մասին: Եթե ուշագնաց եք եղել, ուժերի անկում եք զգում, չեք կարողանում հիշել տարրական բաները, եթե ուղեղում բառերը խառնվում են իրար, դժվարանում եք գիրք կարդալ կամ հետեւել ֆիլմի սյուժեին, խորհուրդ ենք տալիս շտապ օգնություն կանչել:

Սրտխառնոց

Եթե ուժեղ սրտխառնոց ունեք, մի անտեսեք այն, հատկապես դիաբետի առկայության դեպքում: Պետք չէ դա կապել սննդային թունավորման կամ մարսողության հետ կապված խնդիրների հետ, ավելի լավ է դիմե բժշկի:

Քնատություն

Եթե, իհարկե, քնատությունը մշտապես քունը չառնելու պատճառով չէ, ուրեմն կարող է դիաբետով հիվանդների մոտ խնդիրների նախանշան լինել: Եթե անընդհատ քնել եք ուզում, չնայած օրական առնվազն 7-8 ժամ քնում եք, խորհրդակցեք բժշկի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է