• Latest news

Տղամարդկանց շրջանում ամենատարածված 10 պլաստիկ վիրահատությունները

24 հունիսի, 2017  19:48

Վերջին տարիներին տղամարդիկ սկսել են ավելի հաճախ դիմել պլաստիկ վիրաբույժների ծառայություններին. American Academy of Facial Plastic and Reconstructive Surgery-ի նոր հաշվետվության համաձայն` 2016 թվականին, 1997 թվականի համեմատությամբ, տղամարդկանց կատարվող պլաստիկ վիրահատությունների թիվը 325 տոկոսով աճել է:

Տղամարդկանց շրջանում ամենատարածված 10 պլաստիկ վիրահատությունները եւ կոսմետիկական միջամտությունները` ըստ American Society for Aesthetic Plastic Surgery-ի վարկածի.

1. Լիպոսակցիա

2. Կրծքի փոքրացում

3. Կոպերի վիրաբուժություն

4. Քթի վիրահատություն

5. Դեմքի ձգում

6. Ականջների վիրահատություն

7. Բոտոկս

8. Կզակի մեծացում

9. Պարանոցի ձգում

10. Մազերի փոխպատվաստում

American Academy of Facial Plastic and Reconstructive Surgery-ի մասնագետները հարցում են անցկացրել 618 տղամարդկանց շրջանում` խնդրելով պատասխանել արդյոք կհամաձայնվեի՞ն պլաստիկ վիրահատություն կամ կոսմետիկական միջամտություն կատարել հարցին: 25-ից մինչեւ 34 տարեկան տղամարդկանց 58 տոկոսը պատասխանել է, որ իրենք իսկապես հետաքրքրվում են նման վիրահատություններով: 18-24 տարեկան տղամարդկանց 34 տոկոսը նույնպես նման վիրահատություններին դեմ չէ:

Նրանք պլաստիկ վիրահատություններով հետաքրքրվելու ամենատարբեր պատճառներ են ներկայացրել. տղամարդկանցից ոմանք ցանկացել են ավելի երիտասարդ արտաքին ունենալ, մյուսները ցանկացել են բարձրացնել ինքնագնահատականը եւ ինքնավստահությունը, երրորդները վիրաբուժական նշտարի տակ կպառկեին իրենց զուգընկերոջը դուր գալու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է