• Latest news

Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակված է ներարկային թմրանյութեր օգտագործող մարդկանց 0.5 տոկոսը

26 հունիսի, 2017  15:21

Դեռեւս 2002 թվականին Հայաստանում ներարկվող թմրանյութեր օգտագործող մարդկանց 15 տոկոսը վարակված էր ՄԻԱՎ ինֆեկցիայով: Մինչդեռ այսօր այս հիվանդությունը տարածված է այս խմբի ներկայացուցիչների միայն 0,5 տոկոսի շրջանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց APEC  հասարակական կազմակերպության վնասի նվազեցման ծրագրի ղեկավար Վահե Բաբախանյանը:

ՀԿ-ի ներկայացուցիչը նշեց, որ ՄԻԱՎ ինֆեկցիայի փոխանցման հավանականությունը մեծ է մի քանի մարդկանց կողմից թմրանյութերի ներարկման համար միեւնույն ներարկիչի օգտագործման դեպքում: Նախկինում թմրանյութեր օգտագործող մարդկանց շրջանում նման պրակտիկան լայնորեն տարածված էր, որը իրազեկվածության պակասի հետ միասին հանգեցնում էր ՄԻԱՎ ինֆեկցիայի մեծ տարածվածության: Սակայն այսօր ռիսկի խմբերի հետ աշխատանքը եւ վնասի նվազեցման ծրագրերը սկսել են իրավիճակը փոխել:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային կենտրոնի տվյալներով` 2002 թվականին ներարկվող թմրանյութեր օգտագործող մարդկանց շրջանում ՄԻԱՎ ինֆեկցիայի տարածումը իսկապես 15 տոկոսի է հասել: Արդեն 2012 թվականին տարածվածությունը նվազել է մինչեւ 6,3 տոկոս, իսկ 2016-ի տարեվերջի տվյալներով` ընդամենը 0,5 տոկոս է կազմում:

Այսօրվա դրությամբ Հայաստանում, ինչպես եւ աշխարհի երկրների մեծ մասում, ՄԻԱՎ ինֆեկցիայի փոխանցման հիմնական ճանապարհը շարունակում է մնալ հետերոսեքսուալ շփումը` հատկապես այս ճանապարհով է վարակվել հիվանդների 67,5 տոկոսը: ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց եւս 23,5 տոկոսը վարակվել է ներարկվող թմրանյութեր օգտագործելիս: Հիվանդների 3 տոկոսը վարակվել է նույնասեռական շփումների ժամանակ, 1,5 տոկոսը` այսպես կոչված, վերտիալ ճանապարհով (մորից երեխային), 0,1 տոկոսը` վարկված արյան փոխներարկման: Նշենք, որ վերջին տարիներին Հայաստանում չի գրանցվել մոր եւ դոնորական արյան միջոցով վարակման ոչ մի դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել