• Latest news

Խորհուրդ են տալիս քաղցրեղենի փաթեթների վրա սարսափազդու պատկերներ տեղադրել

27 հունիսի, 2017  22:05

Մեծ Բրիտանիայի ատամնաբույժները խորհուրդ են տալիս քաղցրեղենի փաթեթեների վրա նախազգուշացնող գրառումներ կատարել եւ սարսափազդու պատկերներ տեղադրել, ինչպիսիք այսօր շատ երկրներում տեղադրում են ծխախոտի փաթեթների վրա: Այս կերպ երեխաները եւ նրանց ծնողները կիմանան շաքարի օգտագործման հետ կապված վտանգների մասին:

Մեծ թվով հետազոտություններով պարզվել է, որ քայքայվող թոքերի, հիվանդ աչքերի եւ մարմնի այլ մասերի լուսանկարները, ինչպես նաեւ սարսափազդու գրառումները, այնուամենայնիվ, որոշակի արդյունք են ունենում սկսնակ ծխողների եւ այն մարդկանց դեպքում, որոնք տատանվում են` արժի արդյոք ծխել սկսել: Այժմ ատամնաբույժները կոչ են անում նույն ակնառու քարոզչությունն օգտագործել քաղցրեղենի բազմաթիվ փաթեթների համար, որոնք երեխաներն այնքան սիրում են: Մասնավորապես` այս փաթեթների վրա սիրելի մուլտհերոսների բազմաթիվ գեղեցիկ բազմագույն նկարների փոխարեն, պետք է հայտնվեն փտող ատամների նկարներ, նաեւ գեր երեխաների նկարներ` գրությունների հետ, որ շաքարը ճարպակալում է առաջացնում, նաեւ ատամնաբույժին հաճախ այցելելու անհրաժեշտության մասին: Փաթեթների վրա նաեւ կարելի է տեղադրել բորմեքենաների եւ ատամնաբուժական այլ պարագաների նկարներ:

Մի շարք փորձագետների կարծիքով` նման ակնառու քարոզչությունը կարող է քաղցրեղեն ձեռք բերելու երեխաների հետաքրքրության էական անկում առաջացնել, ինչը կնվազեցնի մանկական ճարպակալման եւ կարիեսի համաճարակը: Այս առաջարկը կատարել են Մեծ Բրիտանիայի ատամնաբույժները, որտեղ 2-ից մինչեւ 15 տարեկան յուրաքանչյուր երրորդ երեխան այժմ ավելորդ քաշ կամ ճարպակալում ունի: Վերջին 2 տարիներին մինչեւ 9 տարեկան տասնյակ հազարավոր երեխաների մոտ ատամներ են հեռացվել, որոնք ուղղակի քայքայվել են շաքար պարունակող սննդամթերքի չափից ավելի օգտագործման պատճառով: Հենց կարիեսն է համարվում երեխաների հոսպիտալացման եւ ատամնաբուժական վիրահատությունների ժամանակ անզգայացման օգտագործման գլխավոր պատճառը:

Քաղցրեղենի փաթեթների վրա սարսափազդու նկարների  հրապարակման անհրաժեշտությունը կքննարկվի Բրիտանական բժշկական ասոցիացիայի ամենամյա համաժողովում: Ասոցիացիայի անդամները ցանկանում են, որ երկրի առողջապահության նախարար Ջերեմի Հանթն ավելի խիստ միջոցառումներ իրականացնի երեխաներին պաշտպանելու համար նրանց առողջության վրա շաքարի վտանգավոր ազդեցությունից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է