• Latest news

Անտիֆրիզով թունավորվելուց հետո տղամարդու մեզը սկսել է մթության մեջ լույս արձակել

2 հուլիսի, 2017  16:02

Անտիֆրիզով թունավորվելուց հետո 48-ամյա տղամարդու մեզը սկսել է մթության մեջ լույս արձակել։

Այդ դեպքի մասին հայտնում է BMJ Case Report ամսագիրը։

Տղամարդը, ում անունը չեն հայտնում, պատահաբար անտիֆրիզ է խմել։ Նա հիվանդանոց է տեղափոխվել սրտխառնոցով ու որովայնային ցավերով։ Նրա զարկերակային ճնշումը վտանգավորության աստիճանի ցածր էր, նա շնչում էր արագ, հոգեկան վիճակը անհամարժեք էր։ Բացի դրանից տղամարդն ուներ նաեւ դիաբետ, եւ հայտնի է, որ նա ոգելից խմիչք էր չարաշահում։

Բժիշկները մի շարք թեստեր են արել ու նրա մոտ ախտորոշել էթիլենգլիկոլով թունավորում, այդ նյութը անտիֆրիզի բաղադրության մեջ է մտնում ու պարունակում է ֆլուորեսցենտային միացություններ։ Մեզի անալիզի անցկացման ժամանակ մասնագետները նկատել են, որ նրա մեզը լուսավորվում էր մթության մեջ՝ կապույտ- կանաչ գույնով։

Էթիլենգլիկոլը անգույն նյութ է, որը հոտ չունի ու քաղցրահամ է։ Այն, ինչպես նշվեց վերեւում, մտնում է մեքենաների անտիֆրիզի մեջ։ Էտիլենգլիկոլով թունավորվելու ախտանշանները ներառում են հարբածության զգացողություն, սրտխառնոց, որովայնային ցավեր։ Հետագայում այդ ախտանշաններին են միանում նաեւ գիտակցության հետ կապված խնդիրներ, գլխացավեր ու ցնցումներ։ Այս նյութը կարող է լուրջ վնաս հասցնել ուղեղին ու երիկամներին ու արդյունքում հանգեցնել հիվանդի մահվան։

4 օր բուժվելուց հետո տղամարդը դուրս է գրվել հիվանդանոցից՝ ամբողջությամբ ապաքինված։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է