• Latest news

Ջրազրկումն ինչո՞ւ է սիրտ-անոթային համակարգի համար վտանգավոր

4 հուլիսի, 2017  19:36

Շոգին արյունատար անոթներն ընդարձակվում են, ինչը ուժեղ քրտնարտադրություն է առաջացնում: Եթե մարդը չվերականգնի օրգանիզմի կորցրած հեղուկը, դա կարող է ջրազրկման հանգեցնել: Սրտանոթային համակարգի համար ի՞նչ վտանգներ ունի ջրազրկումը: Այս հարցի պարզաբանմանն օգնեց Առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը:

Ջրի հետ միասին օրգանիզմը զրկվում է նաեւ կարեւոր հանքանյութերից` ինչպիսին են, օրինակ, կալիումը եւ մագնիումը, որոնք անհրաժեշտ են սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքն ապահովելու համար: Այս հանքանյութերի կորուստը կարող է առանձնապես վտանգավոր լինել այն մարդկանց համար, որոնք առիթմիայով են տառապում, որոշ դեպքերում դրանց պակասը կարող է անգամ կյանքին սպառնալ:

Ջրազրկումը վտանգավոր է նաեւ այն պատճառով, որ երբ օրգանիզմը հեղուկը կորցնում է, արյունը խտանում է, որի հետեւանքով մեծանում է թրոմբների առաջացման հավանականությունը: Այս թրոմբները կարող են անոթները խցանել եւ սրտի ու գլխուղեղի կաթվածների պատճառ դառնալ: Ինչպես սրտաբանը նշեց, նման բան կարող է պատահել նույնիսկ առողջ մարդկանց հետ, որոնք մինչ այդ սիրտ-անոթային ոչ մի հիվանդություն չեն ունեցել:

Հենց այս պատճառով, ինչպես նշեց սրտաբանը, այդքան կարեւոր է օրգանիզմի ջրազրկում թույլ չտալը. մարդկանց, որոնք հակացուցումներ չունեն, խորհուրդ է տրվում շոգին օրական խմել 2-2,5 լիտրից ոչ պակաս ջուր (կամ հանքային ջրեր, սակայն գազը բաց թողած), ինչպես նաեւ մեծ քանակով կալիում եւ մագնիում պարունակող մթերքներ ուտել (մրգեր եւ բանջարեղեն):

Սակայն չի կարելի շատ ջուր խմել այն մարդկանց, որոնք տառապում են հիպերտոնիայով, սրտային անբավարարությամբ եւ սրտի իշեմիկ հիվանդությամբ: Քանի որ ջրազրկումը նրանց համար նույնպես վտանգավոր է, ինչպես մնացյալ մարդկանց, նրանց չի կարելի ջրից հրաժարվել` պարզապես կոնկրետ հիվանդի համար ջրի թույլատրելի քանակը պետք է բժիշկը որոշի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll