• Latest news

Հրավառությունը մարդու առողջության համար վտանգավոր է. գիտնականներ

5 հուլիսի, 2017  13:07

Շատերին թվում է, թե հրավառությունների հետ կապված միակ վտանգը վնասվածքներն են ու դժբախտ պատահարները: Իրականում հրավառությունից հարկ է զգուշանալ նաեւ այլ, ավելի էական պատճառներով. ինչպես պնդում են ամերիկացի գիտնականները, հրավառության նյութերը վտանգավոր տոքսիններ եւ մետաղներ են պարունակում` պղինձ եւ նույնիսկ կապար, որոնք օդի աղտոտման են հանգեցնում եւ առողջության համար վտանգավոր են:

«Հրավառություններն ինձ համար իսկական դիլեմա են,- խոստովանել է Լոնդոնի Թագավորական քոլեջի բժիշկ Հարի Ֆուլոերը: - Մի կողմից դրանք մարդկանց շատ հաճելի զգացումներ են պատճառում, իսկ մյուս կողմից` օդն աղտոտում են այն նույն նյութերով, որոնք այնտեղ են ընկնում ֆաբրիկաների եւ գործարանների աշխատանքի հետեւանքով: Այս նյութերի թվում են պղինձը, բարիումը, ստրոնցիումը եւ պերքլորատները: Արդյունքում` տոնական օրերին քաղաքներում աղտոտվածության մակարդակը զգալիորեն մեծանում է»:

Պերքլորատները բացասական լիցքով ատոմների խումբ է, որը կազմված է քլորի կենտրոնական ատոմից` թթվածնի 4 ատոմների հետ կապված: Պերքլորատները կարող են մթնոլորտում ձեւավորվել, դրանք անգույն են եւ անհոտ: Այս նյութերը ջրում լուծվում են, դրանք հայտնաբերել են նաեւ ջրատարի եւ սնունդի մեջ: Պերքլորատներն առողջության համար վտանգավոր են, քանի որ խախտում են վահանաձեւ գեղձի նորմալ ֆունկցիան, որը կարեւոր դերակատարում ունի նյութափոխանակության եւ հորմոնների արտադրման մեջ, որոնք օգնում են կարգավորել սրտի զարկերը, զարկերակային ճնշումը, մարմնի ջերմաստիճանը եւ էներգիայի սննդի վերափոխման արագությանը:

Գիտնականների խոսքով` հրավառություններում պարունակվում են մարդու առողջության համար վտանգավոր այլ քիմիական տոքսիկ նյութեր եւս, որոնք բացասաբար են ազդում թոքային եւ սիրտ-անոթային համակարգերի վրա: Հենց այս պատճառով նրանք խորհուրդ են տալիս 2 անգամ մտածել ցանկացած տոնի համար հրավառություն գնելուց առաջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել