• Latest news

Մշակվել է 3D պրինտերի վրա սրտի անհատական պրոթեզների տպագրության մեթոդ

8 հուլիսի, 2017  20:52

Փյեմոնթի սրտի ինստիտուտի մասնագետները 3D պրինտերի միջոցով սրտի փականներ պատրաստելու նոր մեթոդ են մշակել, որոնք պետք է համապատասխանեն կոնկրետ հիվանդների փականներին:

Սրանք կլինեն անհատականացված պրոթեզներ, որոնք արյունատար հոսքերին թույլ կտան լիովին գործել: Նոր փականները կկարողանան նմանակել սրտի իսկական մասերի ֆիզիոլոգիական հատկությունները, ինչը զգալիորեն կմեծացնի աորտայի փականի տրանսկաթետերային փոխարինման արդյունավետությունը եւ թույլ կտա խուսափել որպես պարավալվուլյար արտահոսք հայտնի (աորտայից արյան ետհոսքը ստամոքս) բարդություններից, որը փոխպատաստումից հետո հիվանդի կյանքի տեւողության վճռորոշ գործոնն է:

Դրանից բացի, փականների 3-D մոդելները բժիշկներին թույլ կտան գնահատել, թե պրոթեզը որքան լավ կհամապատասխանի աորտային: Արդեն հիմա ՀՏ-ով ստեղծված մոդելները լիովին համապատասխանում են իրական օրգանին եւ հավաստի կանխատեսում են արյան արտահոսքի հավանականությունը ոչ ամուր փակված փականով:

Այսօրվա դրությամբ արդեն սրտի փականների 18 մոդելներ են ստեղծվել 18 կոնկրետ հիվանդների համար, որոնց արդեն համապատասխան վիրահատություն է կատարվել: Փոխպատվաստի տեղադրման ճշգրտության ապահովման համար յուրաքանչյուր մոդելի մեջ 10 ռենտգենակոնտրաստային գունդ է դրվել, որոնք օգնել են որոշել պրոթեզի դիրքը սրտի ելքի նկատմամբ:

Գիտնականների խոսքով` 3D տպագրությամբ մոդելների ստեղծման նոր մեթոդը հաշվի է առնում նաեւ սրտի փականների մեխանիկական վարքը, այսինքն` նոր փոխպատվաստը կատարելապես նմանակում է կծկվելուն բնական դիմադրությունը, որն առաջանում է էլաստինի եւ կոլագենի միջեւ փոխազդեցությամբ` 2 սպիտակուցներ, որոնցից են, ըստ էության, կազմված սրտի փականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել