• Latest news

5 խնդիր, որ խոչընդոտում են հղիանալուն

15 հուլիսի, 2017  10:49

Այսօր բեղմնավորման խնդիրների են բախվում աշխարհում միլիոնավոր կանայք: Այս խնդիրները կարող են ունենալ ամենատարբեր պատճառներ, սակայն երբեմն միանգամայն առողջ կանայք չեն հղիանում առօրյա սովորությունների պատճառով, որոնք բացասաբար են ազդում նրանց վերարտադրողականության վրա:

Քնի պակաս

Առաջին հայացքից կարող է թվալ, թե  քնի պակասը եւ հղիությունը միմյանց հետ ոչ մի կապ չունեն, սակայն եթե քնի քրոնիկական պակաս ունենաք, ձեր օրգանիզմում կբարձրանա սթրեսային հորմոնների մակարդակը, որը կխոչընդոտի ձվաբջիջների հաջող բեղմնավորվելու պրոցեսին: Այս պատճառով, եթե ցանկանում եք հղիանալ, աշխատեք լիարժեք քնել:

D վիտամինի պակաս

Եթե կինը ցանկանում է հղիանալ, նա D վիտամինի կարիք կունենա: Օրգանիզմում վիտամինի քանակությունը կարելի է պարզել պարզ թեստի միջոցով, որը կարելի է անցնել կլինիկաների եւ լաբորատորաների մեծ մասում: Արեւոտ եղանակին հաճախակի զբոսանքներն ինքնին արդեն բարձրացնում են D վիտամինի մակարդակը եւ հղիանալու հաջող հնարավորությունը:

Ավելորդ քաշ

Ավելորդ քաշի մեծ քանակի դեպքում ձեզ մոտ կարող են հղիանալու խնդիրներ առաջանալ: Ավելի լավ է քաշը, սնունդը եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունների մակարդակը փորձառու բժշկի հետ քննարկել մինչեւ հղիանալը: Մասնագետը ձեզ խորհուրդ կտա, թե կոնկրետ ձեզ համար որ քաշն է ցանկալի:

Պլաստիկ մթերքներ

Պլաստիկե շատ փաթեթներում պարունակվող ֆալատները կարող են բացասաբար անդրադառնալ կանանց վերարտադրողականության վրա: Դրանք խախտում են էնդոկրինային համակարգի աշխատանքը, որն ինքնին կարող է անպտղության պատճառ դառնալ:

Սխալ լուբրիկանտ

Սա կարող է տարօրինակ թվալ, սակայն սեքսով զբաղվելու ժամանակ անբավարար որակի լուբրիկանտի օգտագործումը կարող է նվազեցնել հղիանալու հնարավորությունը: Ձեռք բերեք այնպիսի լուբրիկանտներ, որոնք գլիցերին չեն պարունակում, սերմնաբջիջների համար վտանգ չեն ներկայացնում, ունեն հավասարակշռված pH մակարդակ եւ պարաբեններ չեն պարունակում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է