• Latest news

Ճարպակալմամբ տառապող դեռահասները 71 տոկոսով ավելի հաճախ են քաղցկեղով հիվանդանում

26 հուլիսի, 2017  20:02

Մարդիկ, որոնք դեռահաս տարիքում ճարպակալում են ունեցել, հասուն տարիքում 71 տոկոսով ավելի հաճախ են բախվում քաղցկեղին, քան նրանք, ում քաշը մշտապես նորմայի սահմաններում է եղել: Այս մասին հայտնում են Թել Ավիվի համալսարանի գիտնականները:

Նրանք այս թեմայով ամենախոշոր հետազոտությունն են անցկացրել, որը ցույց է տվել, որ դեռահաս տարիքում ճարպակալմամբ տառապած տղամարդիկ 71 տոկոսով ավելի հաճախ են հիվանդանում ուղիղ աղիի քաղցկեղով: Ինչ վերաբերում է կանանց, որոնք դեռահաս տարիքում ավելորդ քաշ են ունեցել, նրանց շրջանում չարորակ ուռուցքների առաջացման հավանականությունը գրեթե 2 անգամ մեծանում է: Դրանից բացի, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, ավելորդ քաշը աղիների քաղցկեղի հավանականությունը մեծացնում է տղամարդկանց դեպքում 53 տոկոսով, իսկ կանանց դեպքում՝ 54 տոկոսով:

Նախորդ հետազոտություններով նաեւ ենթադրում էին, որ ավելորդ քաշը քաղցկեղի հավանականությունը մեծացնում է բորբոքային պրոցեսների եւ իմունային համակարգի խանգարումների խթանման հաշվին, կամ հորմոնների վրա ներգործության պատճառով: Այժմ իսրայելցի գիտնականները վերլուծել են 16-ից մինչեւ 19 տարեկան ավելի քան մեկ միլիոն տղամարդկանց եւ 700 հազարից ավելի կանանց հիվանդությունների պատմությունները 1967-ից 2002 թվականների ժամանակահատվածում: Այս հետազոտության բոլոր մասնակիցները 17 տարեկան դառնալու պահին բժշկական զննում են անցել, իսկ հետո նրանց հետեւել են մինչեւ 2012 թվականը: Հետազոտության արդյունքները միանշանակ ցույց են տվել, որ դեռահասային ճարպակալումը էապես մեծացնում է հասուն տարիքում ուռուցքների առաջացման հավանականությունը:

Նշենք, որ քաղցկեղը մանկական եւ դեռահաս տարիքում ճարպակալման ամենեւին էլ միակ վտանգը չէ: Ուրիշ հետազոտողներ այն եզրակացության են եկել, որ ավելորդ քաշով տառապող երեխաները եւ դեռահասները մեծ տարիքում ավելի հաճախ են բախվում սիրտ-անոթային հիվանդություններին, իսկ նրանց կյանքի տեւողությունը նվազել է նույնիսկ այն դեպքում, եթե նրանք դիետաների եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության օգնությամբ քաշը նորմային են վերադարձրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել