• Latest news

Աչքի թեստը կօգնի երեխայի մոտ աուտիզմի ախտորոշմանը

26 հուլիսի, 2017  18:45

Հետազոտողները նոր գործիք են մշակել, որն ընդհանուր պրակտիկայի բժիշկներին կօգնի նույնականացնել աուտիկ սպեկտրի խանգարումներով տառապող երեխաներին: Խոսքը սովորական աչքի թեստի մասին է:

Թեստի ընթացքում բժիշկը գնահատում է աչքի արագ շարժումները, որոնք կարող են հայտնել ուղեղի այն գոտում դեֆիցիտի առկայության մասին, որը կարեւոր դերակատարում ունի էմոցիոնալ եւ սոցիալական զարգացման մեջ: Այս մշակումը հիմնված է այն բանի ապացույցների վրա, որոնց թիվը շարունակաբար աճում է, որ աչքի արագ շարժումները մարդու ուղեղի յուրատեսակ պատուհանն են, որը թույլ է տալիս որոշել այս կամ այն նյարդաբանական եւ վարքային խանգարումների առկայությունը, ինչպիսին է աուտիզմը, ընդգծում են ԱՄՆ-ի Ռոչեսթերի համալսարանի գիտնականները:

Աուտիկ սպեկտրի խանգարումները բնութագրվում են մի շարք ախտանիշներով, որոնք կարող են մարդուց կախված ավելի կամ պակաս չափով արտահայտվել: Ախտանիշների այս անկանխատեսելիությունը աուտիզմի ախտորոշման ամենամեծ դժվարությունն է, ինչպես նաեւ բուժման առավել արդյունավետ կուրսը որոշելու: Հետեւաբար՝ խանգարման յուրահատուկ ֆենոտիպի նույնականացումը կարեւոր քայլ է արդյունավետ օգնություն ցուցաբերելու ճանապարհին: Աչքի շարժումը (սակադներ) եւ մեխանիզմները, որոնց օգնությամբ ուղեղը վերահսկում եւ վերամշակում է տեսողական պատկերները, տասնյակ տարիներ շարունակ նյարդաբանների լուրջ հետազոտությունների առիթ են դարձել: Աչքերի արագ շարժումները, որոնք մենք կատարում ենք մի օբյեկտից մյուսին մեր ուշադրությունը տեղափոխելիս, չափազանց կարեւոր են կողմնորոշման, ընկալման եւ շրջակա միջավայրի հետ փոխազդեցության համար:

Առողջ մարդկանց մոտ այս  սակադները լինում են արագ, ճշգրիտ եւ հրատապ, ինչը թույլ է տալիս տեսողությունը մի կետից մյուսին տեղափոխել հետաքրքրվածությունից կապված: Իսկ ահա աուտիկ սպեկտրի խանգարմամբ զոհերի մոտ խախտումներ են դիտվում ուղեղի գոտում, որը վերահսկում է այս շարժումները: Հատկապես այս պատճառով աչքի թեստը կարող է օգնել աուտիզմի արագ եւ ժամանակին ախտորոշմանը, որը ցույց է տվել հետազոտողների փորձերի շարքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է