• Latest news

Ի՞նչ են ուզում անել այդ շենքը, ինչո՞ւ են կոռուպցիոն իրավիճակը քողարկում «օպտիմալացման» անվան տակ. «Նորք» ՀԿ աշխատակիցներ

27 հուլիսի, 2017  12:07

Առողջապահության նախարարությունը հոգեբուժարանների կազմափոխման հարցում հաշվի չի առնում այն հանգամանքը, որ հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց բուժում է նաեւ այն միջավայրը, որտեղ նրանք գտնվում են: Այս մասին ասված է «Նորք» հոգեբուժարանի աշխատակիցների նամակում, որը ստացել է NEWS.am Medicine-ը։

Նամակում, մասնավորապեսմ ասվում է, որ վերջերս հեռուստատեսությամբ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակից Դավիթ Մելիք-Նուբարյանն  ու «Ավան» ՀԱԿ փոխտնօրեն Լիանա Խաչատրյանը, կրկին գործածելով վերջերս շատ օգտագործվող «օպտիմլացում» տերմինը, պնդել են, թե հիվանդի համար միեւնույն է, որտեղ կբուժվի՝ Նորքի այգիներում գտնվող հիվանդանոցում, թե՞ Նուբարաշենի աղբանոցի հարեւանությամբ գտնվող հիվանդանոցում: «Հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց բուժում է նաեւ միջավայրը, որտեղ նրանք գտնվում են»,- ասվում է նամակում։

Ըստ «Նորք» հոգեբուժարանի աշխատակիցների՝ կարելի է խոսել այն թվերից, որոնք վստահորեն ներկայացնում էր պարոն Մելիք-Նուբարյանը՝ նշելով, որ «Նորք»-ում հիվանդներն ավելի «թանկ են», բյուջեից ավելի շատ գումար է վատնվում նրանց պահելու վրա, որ անցյալ տարի «Նորք» ՀԿ-ի վրա ծախսվել է 450 մլն դրամ, իսկ «Նուբարաշեն» ՀԿ-ի՝ 800 մլն դրամ:

«Նախ՝ չի կարելի հաշվել այն թվերը, որ ժողովուրդը ծախսում է իր հիվանդներին ապաքինելու համար, եւ երկրորդ՝ շենքի պահպանման համար նախատեսված գումարը միայն շենքի պահպանման համար է: «Նորք»-ում հիվանդներին կերակրում են որակով՝ գումարները ծախսելով խնայողաբար, հասկանալով, որ դա սահմանափակ բյուջեից է:

Հետաքրքիր է, եթե «Նուբարաշեն» ՀԿ-ի վրա ծախսվել է նշված գումարը, ապա ինչո՞ւ է հիվանդանոցը նման անբարվոք վիճակում: Տարօրինակ հաշվարկների արդյունքում պարոն Մելիք-Նուբարյանը գալիս է այն եզրակացության, որ «երրորդ հոգեբուժարան պահելն անիմաստ է»: Հետաքրքիր է, վերջինս երբեւէ հարցրե՞լ է «Նորք»-ում բուժվող հիվանդներին եւ նրանց հարազատներին, ավելո՞րդ է, արդյոք, երրորդ հոգեբուժարանը: Պատերազմող երկրում չի կարող լինել ավելորդ մահճակալային ֆոնդ, չի կարող լինել ավելորդ հիվանդանոց: Եվ հետաքրքիր է ու այս հայտարարությունների չհիմնավորվածության մասին խոսում է նաեւ այն, որ ո՛չ նախարարը, ո՛չ նախարարության որեւէ աշխատակից, այդ թվում՝ պարոն Մելիք-Նուբարյանը, չեն կարողանում ասել, թե ինչո՞ւ են ուզում «Նորք» ՀԿ փակել, ի՞նչ են ուզում անել այդ շենքը, ինչո՞ւ են կոռումպացված իրավիճակը քողարկում «օպտիմալացման» անվան տակ: Ի վերջո, արդյո՞ք չկա մեկը, որը կունենա բավարար համարձակություն եւ անձամբ կներկայանա «Նորք» ՀԿ ու անկեղծ կպատասխանի բոլոր հարցերին, թե՞ կշարունակեն կեղծ ինֆորմացիայի հաշվին, թփերի տակից վարկաբեկել իրենք իրենց: Հազիվ թե այսքան դիվերսիաներից հետո հնարավոր կլինի հանգիստ նայել «Նորք» ՀԿ-ի աշխատողների աչքերին:

P.S. Պետությունը ժողովուրդն է եւ ժողովուրդն է որոշում, թե իր հիվանդներին որտեղ պետք է բուժել՝ այգիներո՞ւմ, թե՞...», - ասված է նամակում։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է