• Latest news

«Էրեբունի» ԲԿ-ն համագործակցում է գերմանական Բետել կլինիկայի հետ (ֆոտո, վիդեո)

27 հուլիսի, 2017  22:21

2017-ի հուլիսի 20-24-ն «Էրեբունի» ԲԿ է այցելել գերմանական Բիլեֆելդք քաղաքի Բետել կլինիկայի սրտաբանության, դիաբետոլոգիայի ու նեֆրոլոգիայի բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Կարստեն Իսրայելը, որը Եվրոպայում մեծ ճանաչում ունի։

Ժամանման առաջին իսկ օրը՝ հուլիսի 20-ին, «Էրեբունի» ԲԿ-ի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար Միհրան Մարտիրոսյանը հյուրի համար անցկացրել է ճանաչողական շրջայց՝ առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում։ Պրոֆեսորը նշել է բաժանմունքի անձնակազմի պրոֆեսիոնալիզմն ու ժամանակակից սարքավորումների առկայությունը ու նկատել, որ նույնիսկ իր կլինիկայում չկան այն բոլոր սարքավորումները, որոնք ունի «Էրեբունի» ԲԿ-ի առիթմոլոգիայի բաժանմունքը։ Այդ նույն օրը պրոֆեսոր Իսրայելը Միհրան Մարտիրոսյանի հետ մի շարք վիահատություններ է արել, մասնավորապես՝ կարդիոխթանիչների իմպլանտացիա։

Բժիշկ Միհրան Մարտիրոսյանը նշում է, որ նման վիրահատություններ կլինիկայում բազմիցս են իրականացվել, սակայն դրանց հայտնի բժշկի մասնակցությունն ու միջամտության ընթացքում որոշ նրբությունների վրա շեշտադրումները մեծ նշանակություն ունեն հմտությունների կատարելագործման համար։

2017-ի հուլիսի 22-ին Երեւանի Elit Hotel Plaza business center հարմարավետ դահլիճում կայացավ «Առիթմոլոգիայի արդի հարցերը» գիտա-գործնական գիտաժողովը, որը կազմակերպված էր «Էրեբունի» ԲԿ-ի Սրտի ռիթմի ասոցիացիայի ու Բետել կլինիկայի համատեղ ուժերով եւ նպատակ ուներ քննարկել առիթմոլոգիայի ոլորտի կարեւորագույն  արդի հարցերը՝ գիտակցության կորուստը, նախասրտերի շողացումը, ու համր դրվագների գրանցումը, նաեւ ԷԿԳ բարդ դեպքերի դիտարկումը։

Ողջույնի խոսքով են հանդես եկել «Էրեբունի» ԲԿ-ի Սրտաբանական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը, նաեւ «Էրեբունի» ԲԿ-ի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար Միհրան Մարտիրոսյանը։ Այնուհետեւ ստորագրվել է համագործակցության մասին համաձայնագիր «Էրեբունի» ԲԿ-ի ու Բետել կլինիկայի սրտաբանության, դիաբետոլոգիայի ու նեֆրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Կարստեն Իսրայելի միջեւ։

Հետաքրքիր զեկույցներով են հանդես եկել պրոֆեսոր Կարստեն Իսրայելը, «Էրեբունի» ԲԿ-ի Սրտաբանական կենտրոնի ղեկավար Հ․ Հայրապետյանը, «Էրեբունի» ԲԿ-ի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար Միհրան Մարտիրոսյանը, Էլա Վիդովիչը ՝ Խորվաթիայից, «Սոմնուս» քնի խանգարման կլինիկայի ղեկավար Ս․ Խաչատրյանը, «Էրեբունի» ԲԿ-ի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի բժիշկ առիթմոլոգ Լ․ Խաչատրյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել