• Latest news

Հայաստանում ալերգիայի ախտորոշման ո՞ր մեթոդներն են հասանելի

30 հուլիսի, 2017  12:31

Ներկայումս գոյություն ունեն ալերգիայի ախտորոշման բազմաթիվ միջոցներ՝ հնուց հայտնի մաշկային թեստեց սկսած մինչեւ նորագույն հետազոտություններ: Հայաստանում այս մեթոդներից որո՞նք են հասանելի, եւ որքանո՞վ են դրանք արդյունավետ: NEWS.am Medicine-ը այս հարցերի շուրջ զրուցեց իմունաբան ալերգոլոգ Սեւան Իրիցյան հետ:

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում այսօր հասանելի են ալերգիայի ախտորոշման գործնականում բոլոր մեթոդները, որոնք օգտագործվում են ամբողջ աշխարհում:

1. Մաշկային թեստեր

Թեստերի էությունը հետեւյալն է՝ հիվանդի մաշկը հատուկ գործիքով մի փոքր վնասում են, եւ այդ տեղը ալերգեն պարունակող լուծույթով են մշակում: Եթե օրգանիզմն այս ալերգենի նկատմամբ զգայուն է, հիվանդի մոտ տեղային ռեակցիա է առաջանում (օրինակ՝ ոչ մեծ այտուց կամ կարմրություն), որոնք բժիշկը կարող է արդեն 20 րոպե հետո գնահատել:

Մաշկային թեստերը ախտորոշման անվտանգ մեթոդ են, սակայն դրանք, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում անցկացնել ստացիոնարի պայմաններում, որպեսզի հիվանդները մասնագետների հսկողության ներքո լինեն:

Մաշկային թեստերը ալերգիայի ախտորոշման միանգամայն հասանելի մեթոդ են: Սակայն Հայաստանում դրանց կիրառման հետո կապված նաեւ մի շարք խնդիրներ կան: Առաջին՝ երկրում գրանցված են միայն մեկ արտադրողի թեստերը, եւ եթե այս թեստերը ինչ-ինչ պատճառով ինչ-որ ժամանակ չեն ներկրում, դեֆիցիտ է առաջանում: Երկրորդ՝ Հայաստանում սակավաթիվ են մասնագետները, որոնք կարողանում են այս թեստերը ճիշտ կատարել:

2. ImmunoCAP տեխնոլոգիա

ImmunoCAP տեխնոլոգիայի հիմքով թեստերն այսօր ալերգիայի ախտորոշման ոսկե ստանդարտ են համարվում: Այս թեստերը Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ամերիկյան FDA-ի կողմից երաշխավորված են ալերգիայի ճշգրիտ ախտորոշման համար:

ImmunoCAP թեստերը թույլ են տալիս սենսիբիլիզացիայի (զգայունության) առկայությունն ակնթարթորեն որոշել ալերգենների 51 աղբյուրներից 112 ալերգաբաղադրիչների նկատմամբ: Ավելին՝ այս թեստերը կարող են ալերգիան տարբերակել ոչ միայն նյութով, այլեւ նյութի մոլեկուլով:

Թեստն անցկացնելու համար հիվանդի երակից արյուն է վերցվում, որը հետո հատուկ մշակման է ենթարկվում եւ տեղադրվում սարքի մեջ, որը որոշում է որոշակի ալերգենների նկատմամբ հիվանդի զգայունությունը:

3. Հրահրիչ թեստեր

Հրահրիչ թեստեր անցկացնելիս հիվանդի օրգանիզմ է ներարկվում ալերգենի փոքր քանակություն, իսկ որոշ ժամանակ անց գնահատվում է ռեակցիան: Խորհուրդ է տրվում հրահրիչ թեստեր անցկացնել միայն ստացիոնարում՝ ըստ խիստ ցուցումների. քանի որ հետազոտությունը կարող է հիվանդի մոտ ալերգիկ ուժեղ ռեակցիա առաջացնել, այն պետք է անցկացնել բժշկի ներկայությամբ, որը կարող է անմիջապես բժշկական օգնություն ցույց տալ:

Հայաստանի որոշ բժշկական կենտրոններում հրահրիչ թեստերն անցկացվում են սննդային ալերգիայի որոշ տեսակները եւ կաթի նկատմամբ ալերգիան հայտնաբերելու համար, սակայն կոնտակտային ալերգիայի համար ստանդարտացված թեստեր մեր երկրում դեռեւս չկան:

4. IgE հատուկ հակամարմինների հետազոտություններ

Հիվանդի երակից վերցված արյան այս անալիզը կատարվում է IgE հատուկ հակամարմինների առկայությունը ստուգելու համար: Իմունաբան ալերգոլոգի պարզաբանմամբ՝ մարդկանցից շատերը սխալմամբ կարծում են, որ գոյություն ունի «ընդհանուր» IgE եւ «հատուկ»: Իրականում դրանք բոլորը հատուկ են, իսկ թեստը գնահատում է հատուկ իմունոգլոբուլինների ընդհանրացված պատկերը: Մասնագետի խոսքով՝ այս թեստն ալերգաբանության մեջ իր դերն արդեն կորցնում է, քանի որ չի կարող արտացոլել հիվանդի իրական վիճակը: Բանն այն է, որ IgE-ի մեծացումը կարող է կապված լինել ոչ միայն ալերգիայի, այլ նաեւ մի շարք այլ խնդիրների հետ, այդ պատճառով այս թեստի փոխարեն այսօր խորհուրդ է տրվում օգտագործել այլ՝ վերեւում թվարկված մեթոդները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել