ԱՄՆ-ում նոր պահպանակ են ստեղծել՝ սեռական կյանքի որակը բարելավելու համար

2 օգոստոսի, 2017  23:58

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանից մի խումբ գիտնականներ հայտնել են պահպանակների արտադրության նոր տեխնոլոգիայի ստեղծման մասին։ Գիտնականները ստեղծել են մի նյութ, որը կոչել են «հիդրոգելային լամինատ»։

Seeker պարբերականը գրում է, որ շատերին թվում է, թե անվտանգ սեքսի մասին խոսելն անհարմար է։ Այդուհանդերձ այդ թեման շատ կարեւոր է։ 2015-ին անցկացված հարցումը ցույց է տվել, որ դեռահասների մեկ քառորդից էլ քիչն է սեռական հարաբերության ժամանակ պահպանակ օգտագործում։ Դա բավականին տխուր է, հաշվի առնելով այն փաստը, որ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների քանակը տարեցտարի ավելանում է։

Ու չնայած պահպանակները սեռավարակների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներից են համարվում, շատերը առայսօր դժկամությամբ են օգտագործում դրանք, այս մասին է վկայում վիճակագրությունը։ Ի՞նչն է պատճառը։ Շատերը վստահեցնում են, որ պահպանակներ օգտագործելն իրենց համար անհարմար է։ Ու գուցե նրանք իրավացի են։ Պահպանակների պատրաստման տեխնոլոգիան գրեթե չի փոխվել վերջին 50 տարիներին։

Մինչեւ 2013 թ․ իրավիճակն այնքան անմխիթարական էր, որ Բիլլ ու Մելինդա Գեյթսերի հիմնադրամը հետազոտողներին 100 հազար դոլար է տրամադրել անվտանգ ու գործածման համար հաճելի պահպանակներ ստեղծելու համար։ Բայց 11 նախագծերին սկզբնական դրամաշնորհի տրամադրումից չորս տարի անց մարդկությունը դեռ սպասում է «ապագայի պահպանակներին»։

Վերջերս Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները հայտնել են, որ ստեղծել են «հիդրոգելային լամինատ» կոչվող փափուկ, ամուր, սահուն նյութ, որն ունակ է իսկական հեղափոխություն կատարել բժշկական սարքավորումների արտադրության ոլորտում։

«Հիդրոգելային լամինատը», բացատրում են մանսագետները, էլաստոմերի շերտ է, որը սեղմված ե հիդրոգելի երկու շերտերի արանքում։

Այլ կերպ ասած՝ նրանք մշակել են գելանման նյութ, որը կարելի է քսել սովորական պլաստիկ կամ ռեզինե սարքերի վրա։ Հեղինակների խոսքով այդ նյութը ավելի փափուկ ու սահուն կդարձնի սարքի (կատետերի կամ այլ բժշկական սարքերի) անհրաժեշտ կողմը, ավելի հարմարավետ դարձնելով դրա գործածումը հիվանդների համար։ Այդ նյութը կարելի է ադապտացնել նաեւ ինֆեկցիաների հսկողության ու բուժման համար։

Հիդրոգելն իրենից ներկայացնում է առաձգական, ռեզինանման նյութ, որի 90 տոկոսը ջրից է բաղկացած։ Այն թափանցող նյութ է՝ այսինքն փոքր մոլեկուլները կարող են հեշտությամբ թափանցել այդ նյութից ներս։ Բայց էլաստոմերը երկու կողմից ծածկելու դեպքում երկու շերտերը ստեղծում են արտադրանք, որը միաժամանակ եւ հարմար է, եւ անթափանց։ 

Հետազոտողները՝ MIT մեխանիկական ինժեներիայի կաֆեդրայից Սյունհե Չժաոյի ղեկավարությամբ, փորձարկել են հիդրոգելի ու էլաստոմերի համադրությունը զանազան բժշկական սարքերի վրա։ Պարզվում է, որ երկու նյութերի նման համադրությունը հատկապես օգտակար կլինի կատետերների համար ծածկույթ ստեղծելու համար, որոնք կարող են բավականին կոշտ լինել ու երբեմն էլ նույնիսկ ինֆեկցիաների առաջացման պատճառ դառնալ։

Հիդրոգելային լամինատից ստեղծված կատետերը հնարավոր կլինի ավելի հեշտ տեղադրել մարդու մարմնում, ենթադրում են հետազոտության հեղինակները։ Ավելին, այն կարող է արդեն իսկ իր մեջ ներառել դեղամիջոցներ, որոնք պայքարում են ինֆեկցիաների դեմ։ 

«Մենք համարում ենք, որ նոր նյութը ունի ներուժ՝ մարդու մարմնի հետ փոխգործակցող բժշկական սարքերի լայն սպեկտրում կիրառվելու համար»,- ամփոփում է Չժաոն։

Բժշկակական սարքերից հետո հետազոտողները հիդրոգելով պատել են նաեւ պահպանակները։  MIT-ի հետազոտողների խոսքով, պահպանակի վրայի հիդրոգելային մակերեսը կարելի է ներծծել դեղամիջոցներով, որոնք կխոչընդոտեն լատեքսի հանդեպ ալերգիայի առաջացմանը, ինչը ամենատարածված բողոքներից մեկն է սովորական լատեքսային պահպանակների օգտագործման ժամանակ ։

 

NEWS.am Medicine

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հակաբեղմնավորման ո՞ր մեթոդները կարող են պաշտպանել ՄԻԱՎ-վարակից:
1. Ընդհատված սեռական ակտը
2. Պահպանակը
3. Հորմոնալ հակաբեղմնավորիչները
4. Ներարգանդային պարույրը
5. Չգիտեմ