• Latest news

Տղամարդը մահացել է առնանդամը մեծացնելու վիրահատության պատճառով

4 օգոստոսի, 2017  22:30

Առաջին հայացքից անվնաս վիրահատությունը 30-ամյա շվեդի համար ողբերգությամբ է ավարտվել: Լիգամենտոմիայի՝ սեռական օրգանի մեծացման պլաստիկ վիրահատության ժամանակ առնանդամի մեջ ներդրվող ճարպային հյուսվածքի մի մասը հայտնվել է արյան հոսքի մեջ եւ հասել թոքերին՝ արգելափակելով անոթներից մեկը, ինչի հետեւանքով էլ տղամարդը մահացել է: Այս խանգարումը կոչում են ճարպային էմբոլիա:

Լիգամենտոմիան թեթեւ վիրահատություն է համարվում, եւ սա մահվան ելքով առաջին հայտնի դեպքն է: NYU Langone Health-ից ուրոլոգ Լի Ժաոն, որը որեւէ կապ չունի այս դեպքի հետ եւ չի մասնակցել վիրատահությանը, պարզաբանել է, որ գործողությունը երկու փուլով է կատարվում. նախ վիրաբույժը կտրում է կապանը, ինչը թույլ է տալիս 2-4 սմ-ով երկարացնել առնանդամը, իսկ հետո հիվանդի որովայնից վերցված ճարպային հյուսվածք է փոխպատվաստում: Այդպիսով՝ առնանդամի ծավալը մեծանում է: Սակայն այս վիրահատությունը չի բարելավում առնանդամի էրեկցիայի ֆունկցիան, իսկ որոշ դեպքերում նույնիսկ սեքսի հետ կապված խնդիրներ է առաջացնում:

Journal of Forensic Sciences ամսագրում հրապարակված հաշվետվության համաձայն՝ վիրահատության առաջին փուլը հաջող է անցել: Սակայն ճարպային հյուսվածքի փոխպատվաստման ժամանակ հիվանդի սրտի զարկերը հաճախակիացել են, իսկ թթվածնի եւ արյան ճնշման մակարդակը՝ կտրուկ ընկել:

Մասնագետները երկու ժամ ջանքեր են գործադրել՝ երիտասարդ տղամարդու կյանքը փրկելու համար, սակայն չի հաջողվել: Առայժմ հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել