• Latest news

Հակաբիոտիկների կուրս. այնուամենայնիվ պետք է ավարտել

9 օգոստոսի, 2017  23:55

Հակաբիոտիկների ընդունման տեւողության թեմայով բանավեճերը շարունակվում են՝ դադարեցնել հակաբիոտիկների կուրսն առողջական վիճակի լավանալուց հետո, թե՞ շարունակել՝ ըստ բժշկի նշանակած ժամկետի։

Փորձագետ վարակաբան Մարթին ԼԼեվելինի ղեկավարությամբ՝ Բրայթոնի ու Սասսեքսի բժշկական դպրոցի գիտնականները կոչ էին արել դադարեցնել հակաբիոտիկներով բուժման կուրսն անպայման ավարտին հասցնելու քարոզչությունը, ինչը նրանց կարծիքով ավելացնում է հակաբիոտիկների հանդեպ բակտերիաների կայունությունը։ Այս կոչին արձագանքել է The Conversation անկախ պորտալը, որը հրապարակում է հետազոտական ու ակադեմիական համայնքների նյութեր։ Պորտալը քննարկման է առաջարկել Քեյփթաունի համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների պրոֆեսոր Մարկ Մենդելսոնի հոդվածը, որը վերնագրված է «Հակաբիոտիկներով բուժման ամբողջական կուրսը պարտադիր անցնելու երեք պատճառ»։

Պրոֆեսոր Մենդելսոնը վստահ է, որ նախ՝ որոշ բակտերիալ ինֆեկցիաներ լավ ենթարկվում են հակաբիոտիկներով բուժման կարճատեւ կուրսին, մինչդեռ մյուս ինֆեկցիաների դեպքում, թերապեւտիկ արդյունքի հասնելու համար պետք է ավելի երկարատեւ բուժում ստանալ։ Երկորրդ, ոչ բոլոր հակաբիոտիկներ են նույն ձեւով ազդում՝ կան հակաբիոտիկների բազմաթիվ տեսակներ, որոնք բժիշկներն օգտագործում են նույն ինֆեկցիայի բուժման համար, ու որոշ հակաբիոտիկներ առավելագույն ազդեցության համար ավելի երկարատեւ բուժում են պահանջում, քան մնացածը։ Երրորդ՝ անհնար է կանխատեսել բուժման պահանջվող ժամկետը, քանի որ հնարավոր չէ ճշգրտորեն կանխատեսել, թե որ հակաբիոտիկները կազդեն բակտերիաների տվյալ շտամմի վրա, ու ինչպես բակտերիաները կարձագանքեն դրանց։

Բացի դրանից հարավաֆրիկացի վարակաբանն արտահայտում է մտահոգություն, որ դադարեցնելով հակաբիոտիկների ընդունումը, մարդիկ կարող են ինքնուրույն ընդունել չօգտագործված դեղամիջոցները, առանց բժշկի նշանակման, նաեւ իրենց ծանոթներին ու ազգականներին տալ դրանք, ինչը կարող է հանգեցնել բացասական հետեւանքների, այդ թվում բակտերիաների կայունության աճին։

Փորձերի միջոցով հաստատված ապացույցներ այն մասին, հիվանդի կողմից հակաբիոտիկների ընդունման դադարեցումը առողջական վիճակի լավացումից հետո անվտանգ ու արդյունավետ է, չկան։

Գիտնականները կարեւոր են համարում նվազագույնի հասցնել հակաբիոտիկների անհարկի գործածումը՝ փորձագետների գնահատականով, բոլոր հակաբիոտիկների գրեթե կեսն առանց անհրաժեշտության է գործածվում։ Պետք չէ հակաբիոտիկներ նշանակել հարբուխի կամ գրիպի ախտանշաններով մարդկանց, փոխարենը նրանց պետք է նշանակել հակաբորբոքային ու ջերմիջեցնող դեղամիջոցներ, հազի դեմ ու քթարտադրությունը նվազեցնելու համար դեղամիջոցներ, նաեւ պետք է բացատրական աշխատանքներ իրականացնել՝ հակաբիոտիկներով ինքնաբուժման անթույլատրելիության մասին, առավել ճշգրիտ որոշել բուժման ժամկետները, բացահայտել արտադրողների կողմից նշված բուժման ժամկետների չափազանցումները։ Այս բոլոր միջոցառումները կհանգեցնեն հակաբիոտիկների նպատակային կիրառմանն ու կօգնեն հաղթահարել բակտերիալ կայունության աճի խնդիրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է