• Latest news

Սուրճը կօգնի ճաղատացման դեմ պայքարում

13 օգոստոսի, 2017  16:52

Այնպիսի հանրաճանաչ ըմպելիք, ինչպիսին սուրճն է, կօգնի լուծել այնպիսի տարածված խնդիր, ինչպիսին ճաղատացումն է։ Սուրճի օգտակար ազդեցությունը ի հայտ է գալիս ե՛ւ այն ըմպելիս, ե՛ւ այն գլխի մաշկին քսելիս։

Մարդկանց, որոնք ճաղատանալու հետ կապված խնդիրներ ունեն, խորհուրդ է տվել սուրճին ուշադրություն դարձնել  բժիշկ Ադոլֆ Քլենքը՝ Wolff Company հետազոտական ընկերությունից։ Մասնագետի խոսքով՝ կոֆեինը թեստոստերոնի ակտիվությունը նվազեցնելու հատկություն ունի, որի բարձր մակարդակն էլ հիմնականում մազաթափության պատճառ է դառնում։ 

Բժիշկ Քլենքը խրախուսում է սուրճ խմելու սովորությունը, որը ճաղատացման հետ կապված պրոֆիլակտիկ դեր կարող է խաղալ։ Սակայն նրա խոսքով՝ ավելի արդյունավետ է մազարմատներին սուրճի 22 տոկոսանոց լուծույթ քսելը։  Նման ընթացակարգը (մշտապես կատարելու պայմանով) նոսրացած մազերը վերականգնելու արդյունավետ միջոց է։ Փորձագետը հավելել է, որ մազաթափությունը նվազում է 20 տոկոսով։ 

Քլենքը հստակեցրել է նաեւ, որ սուրճ քսելիս մանիպուլյացիաները, ինչպես նաեւ նման այլ դեպքերում (օրինակ՝ պղպեղ, սող քսելը), իմաստ ունեն, եթե մազարմատները վերջնականապես չեն «մահացել»։ Այդ դեպքում կարող է օգնել ավելի լուրջ գործընթացը, օրինակ՝ մազերի ֆոլիկուլների փոխպատվաստումը։ 

Ավելի վաղ ճապոնացի գիտնականները հայտարարել են, որ մազերի աճի լավագույն խթան է վասաբին՝ բայց միայն բնական տեսքով, ոչ թե որպես մեզ հայտնի համեմունք։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել