• Latest news

Ի՞նչ է նախորդում չարորակ խալերի առաջացմանը

14 օգոստոսի, 2017  12:29

BRAF եւ NRAS գեների մուտացիաները կարող են ակտիվացնել MAРK-ի (mitogen-activatedproteinkinase), այսպես կոչված, ազդանշանային ուղին, որը պատասխանատու է բջիջների չարորակ փոխակերպման համար: Այս մասին նշված է Քվինսլենդի համալսարանի (Ավստրալիա) մասնագետների հոդվածում, որը հրապարակվել է British Journal of Dermatology ամսագրում:

Հոդվածի հեղինակները նշել են, որ նախորդ հետազոտությունները, որոնք վերաբերել են նորմալ խալերը վտանգավորների վերափոխվելուն, կենտրոնացած էին BRAF-ի սոմատիկ մուտացիաների հաճախակիության վրա, իսկ ահա NRAS-ի մուտացիաները մանրամասն չեն դիտարկվել:

Նոր հետազոտությանը մասնակցել են 19 տղամարդ եւ 8 կին: Նրանց միջին տարիքն էր 46 տարեկանը: Մասնագետները նրանց ընտրել են 1260 կամավորների թվից: Ընտրության հիմնական չափանիշը մարմնի վրա ձեռքբերովի խալերի առատությունն էր եւ դրանց կառուցվածքը:

Հետազոտության մասնակիցների նմուշները գնահատել են Քվինսլենդի համալսարանի Մաշկաբանության հետազոտական կենտրոնի մասնագետները:

«Մենք հայտնաբերել ենք, որ նմուշների 85 տոկոսում առկա էր BRAF գենի մուտացիա, իսկ 15 տոկոսում՝ NRAS գենի մուտացիա: Երբ այս գեներից մեկը մուտացիայի է ենթարկվում, գործարկում է MAPK-ի ազդանշանային ուղին, որը սովորաբար մելանոմաներում է ակտիվ»,- նշում է բժիշկ Միթչել Սթարքը:

Հետազոտողի պարզաբանմամբ՝ BRAF-ի եւ NRAS-ի մուտացիաները կարող են բարորակ գոյացությունների առաջացում հրահրել: Գիտնականները հույս ունեն հետազոտության հաջորդ փուլում ճշգրիտ որոշել գեներում մուտացիաների եւ մելանոմայի (մաշկի չարորակ հիվանդություն) առաջացման միջեւ կապի աստիճանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել