• Latest news

FDA-ը թույլատրել է արյան քաղցկեղի բուժման համար Pfizer ընկերության դեղամիջոցը

18 օգոստոսի, 2017  22:36

Դեղամիջոցների վերահսկողության FDA ամերիկյան գերատեսչությունը թույլատրել է սուր լիմֆոբլաստային լեյկեմիայի (ALL) բուժման համար Pfizer ընկերության մշակած դեղամիջոցը, որը կոչվում է բեսպոնսա (inotuzumab ozogamicin)։

Ընդ որում դեղամիջոցն ունի boxed warning՝ FDA-ի ամենախիստ նախազգուշացումը լուրջ կողմնակի էֆեկտների հավանականության մասին, մասնավորապես, լյարդի լուրջ վնասման հավանականության եւ ցողունային բջիջների փոխպատվաստման որոշ տեսակների ենթարկված հիվանդների համար նաեւ մահացության հավանականության ավելացման մասին։

Բեսպոնսա իրենից ներկայացնում է մոնոկլոնալ հակամարմնի կոնյուգատ՝ դեղամիջոցի հետ միասին։ Դեղամիջոցը ԵՄ-ում գործածման համար թույլտվություն է ստացել որպես մոնոթերապիա՝ կրկնվող CD22-դրական B-բջջային սուր լիմֆոբլաստային լեյկեմիայով մեծահասակ հիվանդների բուժման համար։

 Հայտնում են, որ տվյալ դեղամիջոցով թերապիայի արժեքը կկազմի մոտ 168․300 դոլար, բայց հնարավոր են որոշ տատանումներ՝ ըստ բուժման տեւողության։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել