• Latest news

Գիտնականները Սաուդյան Արաբիային, ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային մեղադրել են Եմենում խոլերայի բռնկման մեջ

19 օգոստոսի, 2017  17:35

Եմենում տարածված խոլերան Սաուդյան Արաբիայի ռազմական քաղաքականության օրինաչափ արդյունքն է՝ ուղղված տարածաշրջանում դրության ապակայունացմանը։ Այս մասին Lancet պարբերականում հայտարարել են բժիշկները։

«Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ավիահարվածներն ավերել են հիվանդանոցներն ու ջրմատակարարման համակարգերը՝ մարդկանց ստիպելով ապրել հակահիգիենիկ պայմաններում։ Հաշվի առնելով դերը, որը կոալիցիան խաղաց Եմենի ենթակառուցվածքներն ավերելու հարցում, ապշեցուցիչ է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերջերս նշեց Սաուդյան Արաբիայի «առատաձեռնության» մասին, որը 67 մլն դոլար է նվիրաբերել խոլերայի դեմ պայքարին», -հայտարարել է Ջոնաթան Քենեդին (Jonathan Kennedy)՝ Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանից։

2014 թվականից Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը, որին մի կողմից մասնակցում են հութի ապստամբները  եւ նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհին հավատարիմ բանակի հատվածը, մյուս կողմից՝ կառավարական զորքերն ու աշխարհազորայինները՝ հավատարիմ նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիին։  Կառավարությունը ե՛ւ օդում, ե՛ւ ցամաքում ստանում է Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի աջակցությունը։

Այս տարվա հունիսին ԱՀԿ-ի ներկայացուցիչները հայտարարեցին Եմենում խոլերայի համաճարակի մասին, որով տառապում են, ըստ ներկա տվյալների, երկրի շուրջ 500 հազար բնակիչներ։ Գիտնականները նշում են, որ նման ծավալների խոլերայի համաճարակ դեռ տեղի չէր ունեցել։

Քենեդին ու նրա գործընկերները գրում են, որ դրանում գլխավոր մեղավորը Սաուդյան Արաբիան ու կոալիցիայի նրա գործընկերներն են։ Գիտնականները նման եզրակացության են հանգել՝ Եմենի տարբեր շրջաններում հաշվելով զոհերի թիվը։

Հաշվարկները ցույց են տվել, որ հիվանդների ավելի քան 77 տոկոսն ապրում է ապստամբների վերահսկողության ներքո գտնվող տարածքներում, եւ խոլերայի հետեւանքով մահացության շուրջ 80 տոկոսը գրանցվել է այդ շրջաններում։ Միջինում եմենցիները մոտ 1․8 անգամ ավելի հաճախ են վարակվում խոլերայով եւ մոտ 1․5 անգամ ավելի հաճախ մահանում հութիների տարածքներում, քան Սաուդյան Արաբիային ու դաշնակիցների վերահսկողության ներքո գտնվող տարածքներում։

«Սաուդյան Արաբիան այժմ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դաշնակիցն է։ Վաշինգտոնի եւ Լոնդոնի գործողությունները Սաուդյան Արաբիային թույլ են տալիս մշտապես ռմբակոծել Եմենը։ Այդ պատճառով կարելի է խոսել այն մասին, որ ԱՄՆ-ն ու Բրիտանիան մեծ դեր են խաղացել խոլերայի տարածման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու հարցում»,-եզրափակել են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել