• Latest news

Լյարդի վերականգնման նոր մեխանիզմ է բացահայտվել

23 օգոստոսի, 2017  22:26

Ներլյարդային լեղածորանների բջիջները մասնակցում են լյարդի վերականգնմանը, պարզել են Շոտլանդիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի գիտնականները: Էդինբուրգի Վերականգնողական բժշկության կենտրոնի, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Սկոլկովսկու գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականների հայտնագործությունը կօգնի պայքարել լյարդի հիվանդությունների, օրինակ՝ ցիրոզի դեմ:

Այս հետազոտությունները կօգնեն լյարդի վերականգնման նոր մեթոդների զարգացմանը, նշված է Nature ամսագրում հրապարակված հոդվածում:

Լյարդի բջիջները՝ հեպատոցիտները, վերականգնման հատկություն ունեն, սակայն պրակտիկայում դա տեղի է ունենում անբավարար արագությամբ, իսկ նոր բջիջները արագ են ծերանում: Այս պատճառով գիտնականները ուրիշ բջիջներ էին որոնում, որոնք կհամապատասխանեին լյարդի համար ցողունայինների դերին եւ կօգնեին նրա հյուսվածքները վերականգնել:

Նման թեկնածուներ որոնելիս գիտնականները ստուգել են լյարդի լեղուղիների բջիջները՝ խոլանգիոցիտները: Նրանք փորձեր են կատարել մկների վրա, որոնց մոտ լյարդի վնասվածքներ են առաջացրել, այնուհետեւ հետեւել են նրա վերականգնմանը: Փորձի համար օգտագործված մկների մոտ անջատվել են հեպատոցիտների գեները, որոնք պատասխանատու են բջիջների կիսման համար, այնպես որ՝ եթե լյարդը վերականգնվեր, ապա ոչ դրանց հաշվին:

Պարզվել է, որ լյարդի հյուսվածքները, միեւնույն է, վերականգնվում են: Հետեւելով բջիջների աղբյուրին, որոնք լրացրել են օրգանի վնասված հատվածները, գիտնականները պարզել են, որ դրանք խոլանգիոցիտներն են: Դրանք դուրս էին գալիս լեղածորաններից եւ լյարդի բջիջների էին վերափոխվում «փչացած» հեպատոցիտների փոխարեն:

Գիտնականները ենթադրում են, որ այս մեխանիզմի օգնությամբ վերականգնման պոտենցիալը կարող է ավելին լինել, քան հեպատոցիտների հաշվին վերականգնման մեխանիզմինը: Հիմա մասնագետներն ուզում են սովորել վերականգնել մարդու՝ ցիրոզով ախտահարված լյարդը, հենց հիվանդի խոլանգիոցիտների փոխպատվաստման օգնությամբ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել