• Latest news

Իմունային բջիջների արգելափակումը կարող է ալերգիայի դեմ պայքարի նոր միջոց դառնալ

6 սեպտեմբերի, 2017  11:52

University of Queensland–ի հետազոտողներն աշխատում են ալերգիկ եւ որոշ աուտոիմուն հիվանդությունների, օրինակ, ասթմայի, էկզեմայի եւ դերմատիտի բուժման համար նոր դեղամիջոց ստեղծելու ուղղությամբ։

UQ's Institute for Molecular Bioscience–ի եւ ARC Centre of Excellence in Advanced Molecular Imaging–ի գիտնականների թիմը մոլեկուլյար կոմուտատորներ է ստեղծել, որոնք կարող են վերահսկել տարածված ալերգենների նկատմամբ մարդու օրգանիզմի իմունային համակարգի արձագանքը։

Երբ ալերգեններն ընկնում են օրգանիզմ, իմունային բջիջներն արձագանքում են՝ հիստամին եւ այլ քիմիական նյութեր արտազատելով, որոնք բորբոքում են առաջ բերում եւ հանգեցնում ալերգիկ ռեակցիաների։ Ինչպես նշում է հետազոտության  հեղինակ բժիշկ Աբիշեկ Իյերը, հակահիստամինային դեղերն օգնում են թեթեւացնել ալերգիայի որոշ իմունային ախտանիշներ, բայց խնդրի բուն պատճառի վրա չեն ազդում։

«Մոլեկուլյար փոխարկիչը, որը մենք մշակել ենք, անջատում է մարդու իմունային բջիջների մակերեսին գտնվող կարեւոր սպիտակուցը, որը վերահսկում է մեր իմունային  համակարգի ռեակցիան շատ ալերգենների նկատմամբ։ Դա լուրջ ալերգենների եւ բորբոքային ռեակցիաների զարգացման ռիսկը վերահսկելու բոլորովին նոր մոտեցում է։ Սակայն մարդկանց վրա այդ փոխարկիչների կլինիկական փորձարկումներ դեռ չեն իրականացվել»,– նշել է բժիշկը։

Գիտնականները ոչ մեծ քիմիական միացություններ են կազմել, որոնք անջատում են մարդու իմունային բջիջների՝ ալերգիկ ռեակցիա առաջացնող գործառույթը։ Այդ միացությունները կրծողների վրա փորձարկելիս ստացված «կոմուտատորները» զարմանալիորեն արդյունավետ են եղել մարդուն բնորոշ բորբոքային հիվանդություններից կրծողների բուժման  համար։

Հաջորդ քայլը կլինի մարդու իմունային ռեակցիայի մոլեկուլյար հիմքն ավելի լավ հասկանալու եւ ալերգիայի բուժման լավագույն մեթոդների մշակման համար նոր փոքր միացությունների գործածումը։

Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել