• Latest news

9-ամյա երեխայի սիրտը կանգ է առել հոթ դոգի պատառի պատճառով

7 սեպտեմբերի, 2017  22:14

9-ամյա թուրք երեխայի սիրտը կանգ է առել այն բանից հետո, երբ նա հոթ դոգից մի պատառ է կուլ տվել։ Նրան ժամանակին հիվանդանոց են տեղափոխել եւ վերակենդանացման բաժին տարել, որից հետո երեխայի մոտ ախտորոշվել է Brugada-ի համախտանիշը։

Brugada-ի համախտանիշը SCN5A գենի մուտացիայով պայմանավորված ժառանգական հիվանդություն է։ Այն հանդիպում է 10 000 մարդուց մեկի մոտ եւ կարող է հանգեցնել հանկարծամահության՝ փորոքային պոլիմորֆ տախիկարդիայի կամ ֆիբրիլյացիայի պատճառով։

Այս համախտանիշի հետեւանքով հանկարծակի մահը վրա է հասնում միջին տարիքի մարդկանց մոտ, որոնք չարաշահում են ալկոհոլը։ Սակայն Pediatrics ամսագրում նկարագրվում է հազվագյուտ դեպք, երբ սրտի կանգը վրա է հասել փոքրիկ տղայի մոտ այն  բանից հետո, երբ նա հոթ հոգ էր կերել։ Այս դեպքից հետո հոդվածի հեղինակները խորհուրդ են տալիս Brugada-ի համախտանիշը փնտրել նաեւ այն երեխաների մոտ, որոնց մոտ ուտելուց հետո սրտի հանկարծակի կանգ է արձանագրվել։

Շատ դեպքերում սրտի ռիթմի տարբեր խանգարումներ ունեցող մարդկանց կարդիվերտեր-դեֆիբրիլյատոր են տեղադրում, որը հետեւում է սրտի ռիթմին եւ էլեկտրական ազդակ է ուղարկում այն վերականգնելու  համար, եթե սիրտը սկսում է շատ արագ կամ անկանոն բաբախել։

Հայտնի չէ, թե արդյոք տղայի մարմնում նման սարք են տեղադրել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել