• Latest news

Գիտնականները մելանոմայի տարածումը կասեցնող նոր միջոց են հայտնաբերել

12 սեպտեմբերի, 2017  10:42

Sydney-based Melanoma Institute-ի (Ավստրալիա) հետազոտողները հայտնաբերել են բուժման մեթոդների նոր համակցություն, որը կարող է կասեցնել մաշկի քաղցկեղի ամենամահաբեր տարատեսակներից մեկի՝ մելանոմայի տարածումը: Թարգեթային թերապիան եւ իմունոթերապիան զգալիորեն նվազեցնում են ռեցիդիվի հավանականությունը եւ մեծացնում վերապրելիությունը:

Երկու միջազգային փորձերի արդյունքները, որոնք ներկայացրել են գիտնականները եւ հրապարակել New England Journal of Medicine ամսագրում, երեք հիվանդների մոտ հաջողությամբ կանխել են մելանոմայի տարածումը, որոնց ուռուցքները հեռացվել էին վիրաբուժական ճանապարհով: Այս հիվանդների մոտ հիվանդության ռեցիդիվի հավանականությունը բավականին բարձր էր՝ 40-70 տոկոս:

Հետազոտություններից մեկը կատարվել է թարգեթային թերապիայի հիման վրա, մյուսը՝ իմունոթերապիայի օգտագործմամբ: Երկու փորձն էլ հաջող են եղել հիվանդության տարածումը կանխելու հարցում: Առաջին դեպքում երկու դեղամիջոցների (dabrafenib եւ trametinib) օգտագործմամբ թարգեթային թերապիան արգելակել է BRAF մուտանտ գենի գործողությունը, որը մելանոմայի դրայվերն է համարվում: Հետազոտությամբ պարզվել է, որ այսպիսի թերապիան ոչ միայն դադարեցրել է 3-րդ փուլում գտնվող մելանոմայի զարգացումը, այլեւ մեծացրել է հիվանդների ընդհանուր վերապրելիությունը:

Երկրորդ հետազոտության ընթացքում հիվանդները իմունոթերապիա են ստացել nivolumab կամ ipilimumab դեղամիջոցներով, որոնք իմունային համակարգն ուղղորդում են մելանոմայի բջիջների վրա գրոհելուն: Արդյունքները ցույց են տվել, որ nivolumab-ը զգալիորեն նվազեցրել է ռեցիդիվի հավանականությունը:

«Այս կլինիկական հետազոտությունների արդյունքները վկայում են, որ մենք կարող ենք հիվանդությունը կանգնեցնել՝ արդյունավետորեն կանխելով դրա տարածումը եւ դրանով փրկելով հիվանդների կյանքը,- ասել է ինստիտուտի բժշկական տնօրեն Ջորջինա Լոնգը: - Մեր վերջնանպատակն է մահաբեր մելանոման քրոնիկական դարձնելը, հիմա մենք ավելի մոտ ենք այս ձեռքբերմանը»:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է