Գիտնականները վաղուց խոսում են այն մասին, որ յուղոտ ձկները, օմեգա-3 ճարպաթթուների պարունակության շնորհիվ, պաշտպանում են աղիների այնպիսի հիվանդություններից, ինչպիսին Կրոնի հիվանդությունն է: Այժմ Լոնդոնի Թագավորական քոլեջի եւ Նոթինգեմի համալսարանի գիտնականները հետազոտություններով ապացուցել են, որ օմեգա-3 ճարպաթթուները բարենպաստ են ազդում աղիների վրա:
Մասնագետները գնահատել են աղիների միկրոֆլորայի կազմը 876 կանանց մոտ եւ որոշել են սննդանյութերի քանակը արյան շիճուկի մեջ: Հետազոտության մասնակիցները պատասխանել են նաեւ իրենց սննդակարգի վերաբերյալ հարցերին: Սննդակարգում ավելի շատ օմեգա-3 ճարպաթթուներ ընդգրկող մասնակիցները ունեցել են աղիների ավելի բազմազան միկրոֆլորա: Հետազոտողները պարզել են նաեւ, որ այդ մասնակիցների աղիներում ավելի շատ կան մանրէ ներ, որոնք իջեցնում են բորբոքումների եւ ճարպակալման ռիսկը: Սակայ, ամենալավ արդյունքներն այն մասնակիցների մոտ էին, որոնք բացի օմեգա-3 ճարպաթթուներից օգտագործում էին մեծ քանակությամբ բուսական բջջանյութ եւ պրոբիոտիկներ:
Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ են սկումբրիան, ընկույզը, չիայի սերմերը եւ շատ այլ մթերքներ: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ օմեգա-3 ճարպաթթուները ունեն նաեւ հակաուռուցքային հատկություն։ Նրանք նաեւ իջեցնում են զարկերակային ճնշումը, թուլացնում են հոդաբորբերի ախտանիշները եւ ազատում են ճանաչողական խանգարումներից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր