• Latest news

Սիրո լեզուն. Ինչու՞ երբեմն զույգերը չեն հասկանում միմյանց եւ ի՞նչ անել

14 սեպտեմբերի, 2017  18:07

Հետեւյալ իրավիճակում հայտնվում է, երեւի թե, ամեն զույգ. կինն ամբողջ օրը մաքրություն է անում եւ վերջին ուժերը վատնում եփել–թափելու վրա, իսկ ամուսինը, աշխատանքից տուն գալով, արագ ուտում է ամեն ինչ եւ կարծես չի էլ նկատում, որ կինն այդքան ժամանակ ու ջանք էր թափել իր սիրելի կերակուրը պատրաստելու համար։ Ամուսինն ուզում է զբոսանքի գնալ կամ, օրինակ, սեքսով զբաղվել։ Կինը բարկանում է, քանի որ ուժասպառ է եղել եւ վիրավորական է համարում, որ ամուսինը չի հասկանում, թե որքան ջանք ու եռանդ է ինքը ծախսել հանուն նրա։

Ընտանեկան հոգեբան Ելենա Շամովան բացատրում է, որ նման իրավիճակներ ծագում են այն պատճառով, որ շատ մարդիկ իրականում «սիրո տարբեր լեզուներով» են խոսում։ Այս դեպքում կնոջը թվում է, որ մաքրությունն ու ամուսնու սիրած ճաշը եփելը սիրո դրսեւորում է։ Իսկ տղամարդը կարող է սիրո մասին բոլորովին այլ պատկերացումներ ունենալ,  ինչպես համատեղ զբոսանքն ու սեքսը։

NEWS.am Medicine–ի հետ զրույցում հոգեբանը նշեց, որ ամեն մարդ իր «սիրո լեզուն» ունի, եւ երբ զուգընկերների լեզուները չեն համընկնում, նրանց միջեւ վեճեր են ծագում՝ սկսած մանրերից մինչեւ լուրջ։

«Ինչպե՞ս են մարդիկ արտահայտում իրենց սերն ու հոգատարությունը։ Մեկը՝ գգվանքների միջոցով, մյուսը՝ նվերներով ու անակնկալներով, մեկ ուրիշը՝ բառերով։ Կարեւոր է հասկանալ, թե զգացմունքների դրսեւորման որ լեզուն եք օգտագործում Դուք, եւ որը՝ Ձեր զուգընկերը, եւ որքանով են այդ լեզուները համընկնում»,– նշեց հոգեբանը։

Իսկ ի՞նչ անել, եթե զուգընկերը չի հասկանում Ձեր «սիրո լեզուն»։ Խնդրի լուծման լավագույն միջոցը զրույցն է։ Առանց ադեկվատ երկխոսության հարաբերություններում խնդիրները լուծելը գրեթե անհնար է։ Զուգընկերոջ արարքների պատճառն ու նպատակը լավ հասկանալու համար խոսե՛ք նրա հետ։ Եթե ուզում եք, որ նա հասկանա Ձեր դիրքորոշումը, բացատրե՛ք նրան այդ ամենը։

«Սիրո լեզուն» այն թեմաներից մեկն է, որոնց Ելենա Շամովան կանդրադառնա Դիլիջանում «Կանացի գաղտնիքներ. ընտանեկան ներդաշնակություն 2.0» սեմինարի շրջանակում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել