• Latest news

Ինֆարկտից վնասված սրտի համար եռաչափ «կարկատաններ» տպելու մեթոդ է մշակվել

15 սեպտեմբերի, 2017  23:49

Կանադայի Սասկաչեւանի համալսարանի գիտնական Մուհամմեդ Իզդաֆիարը ինֆարկտից վնասված սրտի համար եռաչափ «կարկատաններ» տպելու յուրահատուկ մեթոդ է մշակել։

«Ինֆարկտ տարած մարդկանց խնդիրն այն է, որ սիրտը չի կարողանում վերականգնել ինքն իրեն»,– ասում է Իզադիֆարը։

Նա ապացուցել է, որ եռաչափ տպիչով տպած մարդկային բջիջները, որոնք նա «սրտի կարկատաններ» է անվանել, կարող են աճել եւ զարգանալ՝ ծածկելով սրտամկանի դեֆեկտը։

Այս մեթոդն արդեն փորձարկել են մկների վրա։ Հիմնական բարդությունն այն էր, որ լաբորատորիայում մկներին այն պատվաստելուց հետո «կարկատանը» տեսանելի չի սովորական բժշկական վիզուալիզացման համար։ Ապաքինման ընթացքին  հետեւելու համար Իզադիֆարը ռենտգեն վիզուլազիացման մեթոդ էր մշակել, որի միջոցով արված նկարներում երեւում են սրտի եռաչափ պատկերները՝ մարդկային բջիջներով, որոնք դասավորված են 200 միկրոն լայնությամբ թելերի տեսքով։

Իզադիֆարի խոսքով՝ կենդանի մարդկային հյուսվածք տպելու բանալին եռաչափ տպիչի համար թանաք ծառայող համապատասխան գելային միջավայրի որոնումներն էին։ Իր փորձերի համար Իզադիֆարը հիդրոգել էր ընտրել՝ ջրիմուռների հումքով բնական գել, որը համատեղելի է մարդկային մարմնի հետ, եւ պատվաստումից հետո օրգանիզմն այն չի մերժում։ Բացի այդ, նյութը ինքնաքայքայվող է, ինչը շատ կարեւոր է, քանի որ փոխպատվաստումից հետո ինչ–որ պահի մարմինը պետք է սկսի աստիճանաբար քայքայել գելը եւ ազատվել դրանից։

«Իմ նպատակն էր վերցնել հիվանդից ցողունային բջիջներ, հետո դրանցից in-vitro սրտամկանի բջիջներ ստանալ»,– ասել է գյուտարարը։ Հետո դրանք պատվաստում են հիվանդին։ Երբ սրտամկանի հյուսվածքները սկսում են քայքայել գելից «կարկատանը», մոդիֆիկացված ցողունային բջիջները ներաճում են եւ վերածվում սրտամկանի ամուր հյուսվածքի։ Եթե ամեն բան ճիշտ է աշխատում, նոր գոյացած հյուսվածքները սկսում են վերածվել արյունատար անոթների եւ թթվածին մատակարարել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է