• Latest news

Գիտնականները գտել են «վատ» ճարպից ձերբազատվելու միջոցը

20 սեպտեմբերի, 2017  22:38

Cell Reports  ամսագրում տպագրված հոդվածներից մեկը տեղեկացնում է, որ ամերիկացի գիտնականները հայտնաբերել են հատուկ ֆերմենտ, որը խանգարում է ճարպային բջիջներին այրել ավելորդ կալորիաները եւ սովորել են կանխարգելել դրա ազդեցությունը։   

«Մեր հիմնական նպատակն է գտնել կամ ստեղծել մեթոդներ, բուժել կամ կանխարգելել ճարպակալման զարգացումը: Մեր փորձերը ցույց են տալիս, որ մենք կարող ենք դրան  հասնել՝ ազդելով սպիտակ ճարպային բջիջներում հատուկ սպիտակուցի վրա եւ ստիպելով նրանց դառնալ շագանակագույն ճարպ, ինչը օգնում է մարմնին պայքարել ավելորդ քաշի դեմ», - հայտնել է Իրֆան Լոդհին՝ Սենտ Լուիսի Վաշինգտոնի համալսարանից։ 

Վերջին տարիներին գիտնականները  փնտրում են ճարպակալումից ազատվելու միջոցներ  ոչ միայն դիետայի օգնությամբ, այլեւ տարբեր հորմոնների  եւ ազդանշանային մոլեկուլների, որոնք ստիպում են մարմնին ավելորդ կալորիաներն այրել ինքնուրույն։ Ինչպես ցույց են տրվել մկների վրա արված փորձերը,  դրան կարելի է հասնել՝ ստիպելով  սովորական ճարպային բջիջների մի մասին վերածվել, այսպես ասած, գորշ  ճարպի։

Գորշ ճարպը հիմնականում հանդիպում է նորածինների եւ երիտասարդների հյուսվածքներում եւ օգտագործվում է  կալորիաներն արագ այրելու կամ մարմինը ջերմացնելու համար: Աճով պայմանավորված՝  գորշ ճարպն անհետանում է: Մեծահասակների մարմնում գերակշռում է սպիտակ ճարպը, որը սննդային պահեստների դեր է կատարում:

 Վերջերս կենսաբանները հայտնաբերել են, որ որոշ նյութեր, ինչպիսիք են կապսիացինը՝  պղպեղի մեջ առկա հիմնական այրող նյութը, եւ որոշ հորմոններ կարող են դառնալի դարձնել այս գործընթացը, սակայն դրանց բժշկական կիրառումը բարդ է այնքանով, որ այս գործընթացը ազդում է մարդու ամբողջ մարմնի վրա եւ չափազանց վտանգավոր է առողջության համար:

Լոդհին եւ նրա գործընկերները դրա համար գտել են նոր եւ առավելապես անվտանգ ձեւ՝  հետեւելով, թե ինչպես են փոփոխության ենթարկվում մկների տաք եւ սառը բջիջներում ապրող ճարպային հյուսվածքները։   Այս փորձերը օգնեցին գիտնականներին գտնել PexRAP ֆերմենտը, որը մեծ քանակությամբ պարունակվում է սպիտակ ճարպի մեջ եւ գրեթե ամբողջովին բացակայում է գորշ ճարպային բջիջներում:

«PexRAP ֆերմենտները, որպես կանոն, գրեթե բացակայում են մկների մարմնի գորշ ճարպային բջիջներում: Երբ դրանք դնում ենք սառը միջավայրում, սպիտակ ճարպային բջիջներում այդ սպիտակուցի կոնցենտրացիան նվազում է, ինչի արդյունքում նրանք սկսում են գորշ ճարպի նման իրենց պահել: Սառնությունը, իր հերթին, նպաստում է գորշ ճարպին  այրել էներգիան եւ ջերմացնել մարմինը », - բացատրում է գիտնականը:

 Այս գաղափարի հիման վրա գիտնականները արգելափակել են PexRAP- ի առաջացմանը նպաստող գեների աշխատանքը մի քանի մկների ճարպային բջիջներում: Արդյունքում գրեթե բոլոր ճարպային պաշարները սկսեցին ոչ թե կուտակել, այլ այրել կալորիաներ, ինչի շնորհիվ այդպիսի կրծողները զգալիորեն ավելի  պակաս՝ մոտավորապես կիսով չափ, քիչ քաշ են ունեցել,  քան մկները`մյուս խմբից։

 Ինչպե՞ս է աշխատում այս ֆերմենտը : Գիտնականների փորձերը ցույց են տվել, որ այն կարող է ներթափանցել բջիջների միջուկ եւ այնտեղ փոխազդել այլ սպիտակուցների հետ`ճնշելով ցածր ջերմաստիճանում մարմնի տաքացման հետ կապված գեների շղթաների աշխատանքը: Արդյունքում, ճարպային բջիջներին հասնող էներգիան չի այրվում, այլ պահվում է:

 PexRAP- ի հետագա փորձերը ցույց են տվել, որ գենի աշխատանքների ամբողջական արգելափակումը լիովին  անվտանգություն չէ կենդանիների օրգանիզմի համար եւ  կարող է հանգեցնել մարմնի գերտաքացմանը, եթե շրջապատող միջավայրի ջերմաստիճանը բավականին բարձր է:

Մոտ ապագայում Լոդհն եւ նրա գործընկերները կփորձեն հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է խուսափել դրանից, եւ այս խնդրի հաջող լուծումը կհանգեցնի ճարպակալման համաճարակի դեմ պայքարի հաղթահարմանը, որը հատկապես վերջին տարիներին սպառնում է հասարակությանը։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է