• Latest news

Քնի մասնակի կամ ամբողջական կորուստը կարող է բուժել դեպրեսիան

21 սեպտեմբերի, 2017  20:17

Քնի մասնակի կամ ամբողջական կորուստը կարող է բուժել դեպրեսիան, ասված է The Journal of Clinical Psychiatry ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։ Գիտնականները նման եզրակացության են եկել վերջին տասնամյակում տվյալների հետազոտությունների հիման վրա։

Դեպրեսիան բուժելու նպատակով քնից զրկելը հոգեբուժության մեջ սկսվել է կիրառվել 1966 թվականից։ Գիտնականների թիմը որոշել է պարզել, թե որքանով է այդ մեթոդն արդյունավետ։ Վերանայելով ավելի քան 200 աշխատանք՝ գիտնականները կազմել են գրեթե 40-ամյա շրջանի կտրվածքով քնի խանգարման ուսումնասիրություն։ Պարզվում է, որ այդ մեթոդը բավականին արդյունավետ է դեպրեսիան բուժելու համար։ Դրա օգնությամբ պացիենտների 50 տոկոսն ազատվել է այդ հիվանդությունից։ Ընդ որում, որեւէ դեր չի խաղացել այն հանգամանքը, թե քնի խանգարումը եղել է ամբողջական, թե մասնակի։

Հետազոտողները նշում են, որ հետագա ուսումնասիրություններ են անհրաժեշտ՝ պարզելու համար, թե ինչ մեխանիզմներով է քնից զրկելը նպաստում դեպրեսիայի բուժմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել