• Latest news

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել մանկական վերականգնողական կենտրոնի բացմանը (ֆոտո)

24 սեպտեմբերի, 2017  20:22

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր, սեպտեմբերի 24-ին  ներկա է գտնվել մայրաքաղաքում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում կառուցված անապահով եւ հաշմանդամ երեխաների ուսումնական եւ վերականգնողական ժամանակակից կենտրոնի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հայկ եւ Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն»-ի նախագծման եւ կառուցման աշխատանքներն իրականացրել է «Երեւան, իմ սեր» հիմնադրամը: Մանկական կենտրոնը կառուցվել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն (ՀԱԵ) պատկանող մոտ 800քմ հողատարածքի վրա: Հիմնադրամի եւ ՀԱԵ-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ կառուցվելուց հետո շենքը պատկանելու է ՀԱԵ-ին եւ օգտագործվելու է բացառապես «Երեւան, իմ սեր» հիմնադրամի նախագծերի համար: Նորաստեղծ կենտրոնը լինելու է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Հայորդաց տուն» համակարգի մաս:

Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին եւ կենտրոնի առաքելության իրականացման նպատակով նախատեսվող ծրագրերին: Նորաստեղծ կենտրոնի հիմնական առաքելությունն է՝ աջակցել սոցիալապես անապահով ընտանիքների եւ հաշմանդամություն ունեցող երեխաներին: Այստեղ կգործի նաեւ Ընտանեկան աջակցության կենտրոնը: Պատասխանատուների հավաստմամբ, ընդարձակ եւ միջազգային չափանիշերին համապատասխանող մանկական կենտրոնում հաշմանդամություն ունեցող երեխաների համար կիրականացվեն մի շարք վերականգնողական եւ կրթական ծրագրեր:

Ընտանեկան աջակցության կենտրոնի ծառայություններն առաջին հերթին նախատեսված են հաշմանդամություն ունեցող երեխաների համար, սակայն չեն սահմանափակվում նրանցով. կենտրոնի դռները բաց կլինեն նաեւ փախստական ու տեղահանված երեխաների, պատշաճ խնամքից զուրկ եւ այլ՝ սոցիալապես անապահով խավերի մանուկների համար: Մեկ տարվա ընթացքում շուրջ 150 ծնող կմասնակցի հատուկ դասընթացների, որտեղ նրանք ձեռք կբերեն հաշմանդամություն ունեցող երեխաներին առավել լավ խնամք տրամադրելու հմտություններ: Կենտրոնը նախատեսված է տարեկան թվով մոտ 1000 երեխայի սպասարկման համար: «Երեւան, իմ սեր» հիմնադրամի այս նախագծի խոշորագույն նվիրատուներն են Հայկ եւ Էլզա Դիդիզյանները:

Կենտրոնի բացման ժամանակ «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց շնորհակալությունն են հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նախագծի իրականացման ողջ ընթացքում նրանց կողմից ցուցաբերված աջակցության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է