• Latest news

Տիբեթական յոգան թեեւացնում է քիմիաթերապիայի կողմնակի էֆեկտները կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ

26 սեպտեմբերի, 2017  23:48

Տիբեթական յոգայով զբաղվելը թեթեւացնում է քիմիաթերապիայի կողմնակի էֆեկտները կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ։ Այս մասին հայտնում են ամերիկյան University of Texas MD Anderson Cancer Center-ի գիտնականները։  

Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ այն կանայք, որոնք բուժման ընթացքում շաբաթական 4 անգամ յոգայի ուսուցչի հետ անհատական պարապմունքներ էին անցկացնում, շատ ավելի լավ էին քնում ու առհասարակ իրենց ավելի լավ էին զգում։

Տիբեթական յոգայի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն մարդուն դրդում է մշտական շարժման, ի տարբերություն հնդկական յոգայի, որին բնորոշ է այն հանգստի վիճակը։ Համարվում է, որ թիբետական յոգան լավացնում է հիշողությունը, կարգի բերում մտքերն ու ամրապնդում մարդու հոգեկան վիճակը։

Հետազոտողներն իրենց եզրակացություններն արել են 227 կանանց մասնակցությամբ դիտարկումների հիման վրա, որոնք քաղցկեղի բուժման ժամանակ քիմիաթերապիա են անցել։ Նրանց բաժանել են երեք խմբերի՝ առաջին խմբում կանայք տիբեթական յոգայով էին զբաղվում, երկրորդում կենտրոնանում էին հասարակ ֆիզիկական վարժությունների վրա, իսկ երրորդ խմբում առհասարակ ուշադրություն չէին դարձնում ֆիզիկական ծանրաբեռնվածությանը։ Պարզվել է, որ հենց առաջին խմբի կանանց մոտ էին քիմիաթերապիայի կողմնակի էֆեկտներն ավելի թեթեւանում, հատկապես քնի որակի բարելավման տեսակետից։

Նշենք, որ քնի խանգարումը քիմիաթերապիայի ամենատարածված կողմնակի էֆեկտներից է։ Հիվանդները դժգոհում են քնի ցածր որակից, սրտխառնոցից ու մշտական անքնությունից։

Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ իրենց եզրակացությունները կօգնեն կրծքագեղձի քաղցկեղի բուժում ստացող կանանց ավելի լավ նախապատրաստել քիմիաթերապիայի կողմնակի էֆեկտներին։ Գիտնականները նաեւ բժիշկներին կոչ են անում իրենց հիվանդներին խորհուրդ տալ յոգայով զբաղվել։

Նշենք, որ համարվում է, որ յոգան ու մեդիտացիան կարող են կանխել քաղցկեղի զարգացումը՝ մարդու ԴՆԹ-ում տեղի ունեցող դրական փոփոխությունների շնորհիվ։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է