• Latest news

Ցածր եկամուտով երկրներում ծխախոտի թանկացման հետեւանքով հարկային մուտքերը կարող են նվազել. հետազոտություն

26 սեպտեմբերի, 2017  17:40

Բարձր եկամուտ ունեցող երկրներում ծխախոտի հարկերի բարձրացումը կարող է մեծացնել հակածխախոտային ծրագրերի  ծախսերը: Իսկ ցածր եկամտով երկրներում ծխախոտի գնի բարձրացման հետեւանքով  հարկային մուտքերը, ընդհակառակը, կարող են նվազել: Ուսումնասիրության տվյալները ներկայացրել է BMC Public Health ամսագիրը:

Գիտնականները համակարգչային մոդել են օգտագործել, պարզելու համար թե ծխախոտի գնի 10 տոկոսով բարձրացումն ինչ ազդեցություն է ունենում ծխախոտային արտադրանքի սպառման վրա, ինչպես նաեւ պարզելու ծխախոտից ստացված հարկային մուտքերը  եւ  ԵՄ 28 երկրներում ծխախոտից հիվանդությունների եւ մահացության թվի նվազումը:

Ծխախոտի գների 10 տոկոսանոց աճը  ավելի վառ կարտահայտվեր Բուլղարիայում եւ Ռումինիայում, որտեղ տուփի գինը 0.115 դոլարով բարձրացնելու դեպքում ծխախոտի սպառումը կրճատվել է 12.27 տոկոսով: Լատվիայում եւ Լեհաստանում 0.232 դոլարով թանկանալու դեպքում սպառումը կնվազի 8.2 տոկոսով: ԵՄ մյուս 24 երկրներում գների 10 տոկոսանոց աճից հետո ընդհանուր սպառումը կկրճատվի 5.03 տոկոսով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել