• Latest news

Հայաստանում ծրագրում են էմբրիոնների նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշում ներդնել

11 հոկտեմբերի, 2017  20:33

Հայաստանում պլանավորվում է նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշում կատարել արդեն տարեվերջին։ Այս մասին NEWS.am Medicine–ի  հարցին ի պատասխան՝ ասել է Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի ղեկավար Թամարա Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում կան անհրաժեշտ սարքավորումներ էմբրիոնի մոտ գենետիկ հիվանդությունների ախտորոշման համար՝ նախքան այն արտարգանդային բեղմնավորման ժամանակ կտեղադրեն կնոջ արգանդի մեջ։ Մնում է միայն մասնագետների վերապատրաստում կատարել, որոնք Հայաստանում կիրականացնեն այդ հետազոտությունները։ Թամարա Սարգսյանի խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն ընթանում են, եւ որոշ մասնագետներ արդեն սովորում են Իսրայելում։

Նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշումն արգանդի լորձաթաղանթ իմպլանտացիայից առաջ, այսինքն՝ նախքան հղիությունը, էմբրիոնի մոտ գենետիկական հիվանդությունների ախտորոշումն է։

Ձվաբջջի բեղմնավորումից հետո ստացվում է էմբրիոն, որը սկսում է զարգանալ։ Որոշ ժամանակ անց մասնագետներն այսպես կոչված էմբրիոնի բիոպիսա են անցկացնում. հատուկ միկրոգործիքներով կենսաբանական նյութ են վերցնում գենետիկ հետազոտության համար։ Համարվում է, որ այդ ընթացակարգը չի վնասում էմբրիոնի հետագա զարգացմանը։ Մինչ էմբրիոնը զարգանում է, մասնագետները շարունակում են ուսումնասիրել ստացված նյութը, որից հետո համեմատելով գենետիկ ախտորոշման արդյունքները էմբրիոնի կազմության հետ՝ որոշում է կայացվում տեղադրել այն արգանդում։ Տեղադրման համար ընտրում են իհարկե ամենալավ էմբրիոնները՝ առանց գենետիկ շեղումների։

Նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշումը ցուցված է մոնոգեն հիվանդություններ կրողներին, ինչպես օրինակ, մուկովիսցիդոզ, թեյ–սաքսի հիվանդություն, մանգաղաբջջային սակավարյունություն, հեմոֆիլիա Ա–ն եւ այլ հիվանդություններ ունեցող մարդկանց։

Նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշումը ցուցված է նաեւ ախտորոշված մուտացիաների հետ կապ չունեցող բնածին շեղումներով երեխաներ լույս աշխարհ բերելու ռիսկով զույգերին։ Այդպիսի զույգեր կարող են լինել այն ընտանիքները, որտեղ մայրը մեծ է 35 տարեկանից, իսկ հայրը՝ 39 տարեկանից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է