Սոցփաթեթի շահառուն որտե՞ղ կարող է ստանալ որակյալ բուժօգնություն եւ անցնել հետազոտություններ վերջին սերնդի սարքավորումներով

11 հոկտեմբերի, 2017  15:25

Բժշկության մեջ ժամանակակից, անընդհատ կատարելագործվող ապարատային հետազոտության սարքավորումները շատ ինֆորմատիվ են եւ պահանջված : Բարձր տեխնոլոգիական եւ տեղեկատվական, արդյունավետ եւ հուսալի ախտորոշման մեթոդներից մեկի` համակարգչային տոմոգրաֆիայի հիմքում եռաչափ ռեկոնստրուկցիայի միջոցով բուժայցելուի մարմնի լայնակի կտրվածքների պատկերի վերլուծությունը  շատ կարեւոր է մի շարք հիվանդությունների վաղաժամ հայտնաբերման եւ բուժման համար: Տարածաշրջանում մեծ պահանջարկ ունեցող հետազոտության այս տեսակը «Սլավմեդ» բժշկական կենտրոնում  իրականացվում է վերջին սերնդի սարքավորման կիրառմամաբ, որն ապահովում է ոչ միայն հարյուր վաթսուն սլայզ մեկ պտույտի ընթացքում՝ 160 կադր, այլեւ հաղորդում ճառագայթման մինիմալ չափաբաժին՝ հնարավորություն տալով հետազոտել բոլոր օրգան համակարգերն առանց սահմանափակումների։ 

Ինչպես ասաց «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ռադիոլոգ Էդմոնդ Կոստանյանը, նորագույն սերնդի այս սարքավորման առավելությունն այն է, որ թույլ է տալիս իրականացնել անգամ կես միլիմետր հաստության շերտավոր հետազոտություններ՝ գրեթե բջջային մակարդակում, ինչը նվազագույնի է  հասցնում շերտերի արանքում ինչ-որ բան բաց թողնելու հավանականությունը: 

«Համակարգչային տոմոգրաֆիան հիմնականում իրականացվում է ոսկրային պաթոլոգիաների ախտորոշման, որովայնի, կոնքի օրգանների հետազոտության դեպքերում, անփոխարինելի է կրծքավանդակի օրգանների ախտորոշման ժամանակ՝ բրոնխների, թոքերի, ուռուցքային եւ ցանկացած օջախային ախտահարումների դեպքում»,- տեղեկացրեց Էդմոնդ Կոստանյանը:Նա ընդգծեց նաեւ, որ նոր սերնդի համակարգչային այս տոմոգրաֆի շնորհիվ բոլյուսային կոնտրաստավորմամբ հետազոտվում են նաեւ սիրտ-անոթային համակարգի բոլոր երակներն ու զարկերակները, պարանոցի, գլխուղեղի, անոթները, ինչպես նաեւ ստորին վերջույթների բոլոր զարկերակները՝ ընդհուպ մինչեւ մանր մազանոթներ: Սարքավորումը բավականին մեծ տեղեկություն է տալիս նաեւ երիկամների, միզածորանների, միզապարկի հետ կապված` ավազահատիկից մինչեւ ուռուցքային հիվանդություններ: Առանց այս ախտորոշման վիրահատական շատ միջամտություններ պարզապես չեն իրականացվում: Հաճախ հանդիպող խնդիրներից են նաեւ աղեստամոքսային տրակտի խնդիրները:

«Մեզ մոտ չկան հետազոտություն անցնելու հետ կապված սահմանափակումներ, քանի որ սա տարածաշրջանում այն եզակի սարքավորումն է, որը թույլ է տալիս հետազոտել նույնիսկ 300 կգ քաշ ունեցող բուժայցելուներին: Սա հիանալի հնարավորություն է նաեւ սոցփաթեթի շահառուների համար, քանի որ եթե կա ախտորոշման անհրաժեշտություն, ապա նրանք առանց որեւէ խոչընդոտների այսուհետ կարող են անցնել իրենց անհրաժեշտ հետազոտությունները «Սլավմեդ»  բժշկական կենտրոնում, քանի դեռ ունեն այդ հնարավորությունը»,- ասաց Էդմոնդ Կոստանյանը:   

Ինչպես նշեց բժիշկը, համակարգչային հետազոտություն անցնելու համար սոցփաթեթի շահառուն պարզապես պետք է ներկայանա «Սլավմեդ» բժշկական կենտրոն` ներկայացնելով անձնագիր եւ սոցիալական քարտ եւ  հաշված րոպեների ընթացքում անցնի համապատասխան հետազոտությունը:

 

 

 

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ինչպե՞ս կարելի է իմանալ, որ մարդը ՄԻԱՎ-վարակ ունի:
1. ՄԻԱՎ-ով մարդը մշտապես հոգնածություն եւ քնկոտություն է զգում:
2. ՄԻԱՎ-ով մարդու մազերը ավելի վաղ են սպիտակում, քան մյուս մարդկանց դեպքում:
3. Եթե մարդու մոտ առկա է ՄԻԱՎ, դա նրա արտաքինից է երեւում:
4. ՄԻԱՎ-ի առկայության կամ բացակայության մասին կարելի է իմանալ միայն հատուկ անալիզ հանձնելուց հետո:
5. ՄԻԱՎ-ով տառապող մարդու մարմնին կապուտկները հեշտ են առաջանում: