• Latest news

Արդյոք արտամարմնային բեղմնավորումը կնոջ առողջության համար վտանգավո՞ր է

18 հոկտեմբերի, 2017  17:09

Աշխարհում միլիոնավոր երեխաներ են ծնվել օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների, այդ թվում՝ արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) շնորհիվ: Չնայած դրան, բնակչությունն այս տեխնոլոգիաների վերաբերյալ անբավարար է իրազեկված, այս պատճառով շատերը վախենում են դրանք կիրառել՝ իրենց առողջության համար անհանգստանալով:

Քանի որ տղամարդկանց համար արտամարմնային բեղմնավորումը ոչ մի վտանգ չի ներկայացնում, NEWS.am Medicine-ը փորձեց պարզել՝ արդյոք այն կնոջ համար վտանգավոր է: Հարցի պարզաբանմանն օգնեց վերարտադրողական բժշկության մասնագետ Վիգեն Սեֆիլյանը (Քալիֆորնիա, ԱՄՆ):
Մասնագետը պնդեց, որ ԱՄԲ–ն կնոջ առողջության համար լուրջ վտանգներ չի պարունակում:

«Աշխարհում արտամարմնային բեղմնավորման օգնությամբ արդեն ավելի քան 5 մլն երեխա է ծնվել: Եթե այս միջամտությունը վտանգավոր լիներ, այդ մասին արդեն հայտնի կլիներ»,- նշեց Վիգեն Սեֆիլյանը:

Արտամարմնային բեղմնավորման դեպքում շատերին ամենից ավելի վախեցնում է գերձվազատման խթանումը. կինն ընդունում է հատուկ հորմոնալ դեղեր, որպեսզի միեւնույն ցիկլում մեկ ձվաբջջի փոխարեն նրա մոտ մի քանիսը հասունանա: Մասնագետի պարզաբանմամբ՝ այս հորմոնները (օրինակ՝ խորիոնիկ գոնադոտրոպինը) արտադրվում են նաեւ կնոջ օրգանիզմում, հետեւաբար՝ դրանք ինքնին վտանգ չեն ներկայացնում: Դրսից հորմոնը ներարկելով՝ մասնագետները դրա մակարդակը կարգավորում են եւ հասնում նրան, որ այն բարձրանա, օրինակ, ցիկլի սկզբում (որպեսզի խթանի մի քանի ձվաբջիջների զարգացումը), այլ ոչ թե միջին հատվածում, ինչպես սովորաբար լինում է:

«Այսինքն՝ խթանման ժամանակ օգտագործվող հորմոնները օրգանիզմի համար ինչ-որ օտար հորմոններ չեն՝ օրգանիզմն ինքն էլ է դրանք արտադրում, ըստ որում՝ նույն քանակությամբ, ինչպիսի քանակությամբ տալիս ենք հիվանդներին: Փոխվում է միայն ցիկլում այն պահը, երբ օրգանիզմում այս հորմոնների քանակությունը բարձրակետին է հասնում»,- պարզաբանեց վերարտադրողական բժշկության մասնագետը:

Բնական է, որ ինչպես ցանկացած բժշկական միջամտություն, ԱՄԲ–ը նույնպես որոշակի վտանգներ ունի, իսկ հիվանդները պետք է դրանց մասին պարտադիր տեղյակ լինեն մինչեւ նման բեղմնավորման դիմելը: Օրինակ՝ որոշ հիվանդների մոտ (հատկապես, եթե նրանց մոտ ախտորոշվել է պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ) կարող է զարգանալ ձվարանների գերխթանման համախտանիշը՝ վտանգավոր բարդություն, որն ուղեկցվում է ձվարանների չափերի մեծացմամբ, որովայնի խոռոչում եւ թոքերում հեղուկի կուտակմամբ, մեծանում է արյունատար անոթներում թրոմբների առաջացման հավանականությունը: Սակայն գերակշիռ մեծամասնությամբ այս վիճակը հիվանդի կյանքին չի սպառնում եւ հաջողությամբ բուժվում է՝ հատկապես, եթե վաղ փուլում են հայտնաբերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է