• Latest news

Գիտնականները ցրված սկլերոզի նոր բիոմարկեր են գտել

2 նոյեմբերի, 2017  15:25

University of Sydney համալսարանի գիտնականները ցրված սկլերոզով հիվանդների արյան մեջ հայտնաբերել են նոր բիոմարկեր, որը կապակցված է այդ հիվանդության հետ։

Ցրված սկլերոզը աուտոիմունային հիվանդություն է, որը ախտահարում է գլխուղեղի ու ողնուղեղի նյարդային հյուսվածքները։ Այդ հիվանդության վաղ ախտորոշման համար հատուկ թեստեր այսօրվա դրությամբ գոյություն չունեն։ Սակայն շատ շուտով կարող է հայտնվել նման թեստ։

Վերոնշյալ համալսարանի աշխատակիցները պարզել են, որ շրջանառվող էկզոսոմների միկրոՌՆԹ-ն ցրված սկլերոզի բիոմարկեր է։ Բացի դրանից, հետազոտողները հայտնաբերել են միկրոՌՆԹ-ի 9 մոլեկուլ, որոնք թույլ են տալիս տարբերակել կրկնվող ցրված սկլերոզը սրընթաց զարգացող տեսակից։ Հիվանդության առաջին տեսակով տառապում է ցրված սկլերոզով հիվանդների 70 տոկոսը, իսկ երկրորդ տեսակով՝ 10-15 տոկոսը։ Գիտնականները արդեն մշակել են թեստ՝ ցրված սկլերոզի ախտորոշման եւ հիվանդության  տեսակների տարբերակման համար։ Այն թույլ կտա հիվանդությունը բացահայտել վաղ փուլերում։ Ախտորոշման համար հիվանդը պետք է ընդամենը արյան անալիզ հանձնի։ Մասնագետների խոսքով՝ նոր թեստը կարող է ամբողջովին փոխել ցրված սկլերոզով հիվանդների կյանքը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll