• Latest news

Ճարպակալումով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում հեծանվով գնալ աշխատանքի․ գիտնականներ

7 նոյեմբերի, 2017  14:30

Հեծանվով աշխատանքի ու այնտեղից տուն հասնելու դեպքում ավելորդ քաշով կամ ճարպակալումով տառապող մարդիկ կարող են գրեթե նույնքան նիհարել, որքան մարզասրահում ինտենսիվ մարզումների ժամանակ։ Այս մասին հայտնել են Կոպենհագենի համալսարանի գիտնականները։

Նրանց հետազոտությանը մասնակցել է 135 կամավոր, որոնց մարմնի զանգվածի գործակիցը 25-35 է։ Կամավորներին բաժանել են 4 խմբի։ Առաջին խումբը հեծանվով էր աշխատանքի հասնում ու այնտեղից էլ նույն ձեւով տուն վերադառնում։ Երկրորդ խումբը շաբաթական հինգ անգամ բարձր ինտենսիվության մարզումներ էր կատարում։ Իսկ երրորդ խումբը շաբաթական հինգ անգամ անում էր չափավոր ինտենսիվության վարժություններ։ Չորրորդ խումբը հսկիչ խումբն էր։ 6 ամսում ճարպային զանգվածը զգալիորեն նվազել էր բոլոր խմբերի կամավորների մոտ, բացի հսկիչ խմբից։

Բարձր ինտենսիվության վարժություններ կատարող մասնակիցների մոտ ճարպային զանգվածը 4,5 կգ-ով նվազել էր՝ հսկիչ խմբի համեմատ, իսկ նրանց մոտ, ովքեր կատարում էին չափավոր ինտենսիվության վարժություններ՝ 2․6 կգ-ով։ Այն կամավորները, որոնք աշխատանքի ու այնտեղից տուն էին հասնում հեծանվով, նիհարել էին 4․2 կգ-ով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել