• Latest news

Աշնանն ու ձմռանը պետք է ճշգրտել ընդունվող հորմոնների չափաբաժինները․ մասնագետ

7 նոյեմբերի, 2017  22:48

Հորմոնալ դեղորայք ընդունող հիվանդներին ցուրտ եղանակներին երբեմն խորհուրդ է տրվում փոխել այդ դեղամիջոցների չափաբաժինները, վստահեցնում է էնդոկրինոլոգ ու դիետոլոգ Հասմիկ Աբովյանը։ 

Երբ լուսային օրվա տեւողությունը նվազում է, դա որպես կանոն ազդում է ոչ միայն ինքնազգացողության ու տրամադրության, այլեւ մարդու հորմոնալ համակարգի վրա։ Առողջ մարդու մոտ այդ փոփոխությունները գրեթե աննկատ են ու օրգանիզմն ինքն է կարգավորում անհրաժեշտ հորմոնների արտադրությունը անհրաժեշտ քանակությամբ։ 

Սակայն եթե հիվանդի մոտ օրինակ հիպոտիրեոզ է ու նա ստանում է փոխարինող թերապիա՝ այն դեղամիջոցները, որոնք նա ամռանն էր ստանում, որոշ դեպքերում կարող են բավարար չլինել ձմռանը, երբ վահանաձեւ գեղձի հորմոնների կարիքն օրգանիզմում աճում է։ 

Մասնագետը հորմոնալ բուժում ստացող հիվանդներին խորհուրդ է տալիս աշնանն ու ձմռանը կապ պահպանել իրենց բուժող բժշկի հետ, որպեսզի վերջինս կարողանա անհրաժեշտության դեպքում փոփոխել բուժումը։ 

Հիշեցնենք, որ վահանաձեւ գեղձը լուրջ դեր է կատարում օրգանիզմի մեջ էներգետիկ պրոցեսների կանոնակարգման հարցում ու եթե այն ինչպես հարկն է չի աշխատում ու չի արտադրում անհրաժեշտ քանակությամբ հորմոններ, մարդն ավելի մրսկան ու նյարդային է դառնում։ Դա հատկապես ակտուալ է աշնանն ու ձմռանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել