• Latest news

Ո՞ր տարիքից է պետք սկսել կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային հետազոտությունները

11 նոյեմբերի, 2017  17:56

Որ տարիքից է պետք սկսել սքրինինգային հետազոտություններ՝ կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման համար։ Այս մասին նոր ռեկոմենդացիաներ են հայտնել Ֆրանսիայի գիտնականները Գաստրոէնտերոլոգիայի եվրոպական միավորման համաժողովի ժամանակ։

Նրանք վերլուծել են 6027 հիվանդների կոլոնոսկոպիայի տվյալները ու հայտնաբերել, որ 45-49 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում նեոպլազիայի դեպքերը 400 տոկոսով շատ են, քան 40-44 տարեկանների շրջանում։ Բացի դրանից, նեոպլազիայի դեպքերի քանակը 45-49 տարիքային խմբում 8 տոկոսով բարձր էր, քան ավելի մեծ տարիքի (50-54 տարեկան)  մարդկանց շրջանում։

Ինչպես նշել է հետազոտության առաջատար հեղինակ բժիշկ Դեւիդ Կարսենտին, այդ տվյալները վկայում են , որ կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգը պետք է սկսել 45 տարեկանից ոչ ուշ։

Պոլիպների միջին քանակությունը ու ադենոմաների հայտնաբերման հաճախությունը նույնպես 95․8 եւ 95․4 տոկոսով համապատասխանաբար ավելանում էր ՝ 40-44 ու 45-49 տարեկանների շրջանում։ Այդ աճը շատ ավելի զգալի էր, քան 45-49 ու 50-54 տարեկանների շրջանում՝ այդ տարիքային խմբերում աճը կազմել է 19․1 ու 11․5 տոկոս համապատասխանաբար։ Ավելին, հետաքրքիր է այն, որ արդյունքները նույնն էին մնում, եթե հաշվի չէին առնում այն հիվանդների տվյալները , որոնք ընտանեկան անամնեզում եղել են քաղցկեղի կամ պոլիպների դեպքեր։

Կոլոռեկտալ քաղցկեղը ուռուցքաբանական հիվանդություններից մահացության երկրորդ ամենատարածված պատճառն է Եվրոպայում՝ տարեկան այն սպանում է 215 հազար մարդու։ Վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ «կոլոռեկտալ քաղցկեղ» 10 ախտորոշումից 3-ը բաժին  է հասնում 55 տարեկանից երիտասարդ մարդկանց։ Կան համոզիչ ապացույցներ, որ կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգը զգալիորեն նվազեցնում է այդ հիվանդությունից հիվանդացությունն ու մահացությունը, սակայն սքրինինգային ծրագրերի ճնշող մեծամասնությունը սկսվում է 50-55 տարեկանում, իսկ մի քանիսն էլ՝ 60 տարեկանից հետո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է