• Latest news

Կատուներն օգնում են պաշտպանել երեխաներին ասթմայից

11 նոյեմբերի, 2017  22:09

Տանը կատուներն օգնում են պաշտպանել նորածին երեխային՝ ասթմայով հիվանդանալուց, կարծում են Կոպենհագենի Մանկական ասթմայի հետազոտման կենտրոնում (COPSAC):

Ասթմայի «խոցելի խմբի» 377 երեխայի տվյալներն ուսումնասիրելով՝ մասնագետները նկատել են, որ ТТ գենոտիպի տարատեսակները, որոնք պատասխանատու են հիվանդության զարգացման համար, կատուների ներկայությամբ «ապաակտիվանում են»: Ընդ որում, տանը շան առկայությունը նույն այդ գեների վրա ոչ մի կերպ չի ազդում:

Հետազոտության հայտնի հեղինակ Յակոբ Ստոկհոլմի խոսքով՝ դա կարող է կապված լինել կատվի սնկերի ու մանրէների հետ, ինչպես նաեւ վիրուսների, որոնք ընտանի կենդանիները տուն են բերում: Հարցին, թե ինչպես են կատուներն ազդում մարդու գեների վրա, գիտնականներն առայժմ ճշգրիտ պատասխան չունեն:

«Եթե մենք կարողանանք բացատրել այդ մեխանիզմները, դրանք կարելի կլինի մեկուսացնել եւ պաշտպանել հիվանդությունից», — նշել է Ստոկհոլմը:

Հետազոտությունը հրապարակվել է Journal of Allergy and Clinical Immunology պարբերականում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել