• Latest news

TRF1 սպիտակուցի արգելափակումը կարող է կանգնեցնել գլիոբլաստոմայի զարգացումը

16 նոյեմբերի, 2017  10:49

Իսպանացի գիտնականները գլիոբլաստոմայի՝ ուղեղի շատ ագրեսիվ ուռուցքի  դեմ պայքարի նոր միջոց են գտել։ Նրանց հաջողվել է դադարեցնել ուղեղի ուռուցքի աճը լաբորատոր մկների մոտ՝ արգելափակելով TRF1 (telomeric repeat binding factor 1) սպիտակուցը։

Գլիոբլաստոման ուղեղի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակն է։ Այն զարգանում է ուղեղի աստղաձեւ բջիջներից՝ աստրոցիտներից։ Այդ ուռուցքներում նաեւ կան գլիոբլաստոմայի ցողունային բջիջներ կոչվող բազմաթիվ բջիջներ(GSC), որոնք ուռուցքին օգնում են վերականգնվել։ Հենց այդ պատճառով էլ այդքան բարդ է բուժել գլիոբլաստոման։

Հետազոտողների խոսքով՝ այդ ցողունային բջիջներում պարունակվում է TRF1 սպիտակուցի մեծ քանակ, որը շելթերինի՝ սպիտակուցային կոմպլեքսի մաս է։ Այն պաշտպանում է տելոմերները՝ քրոմոսոմի մասնիկներ, որոնց երկարությունը փոքրանում է տարիքի հետ։ TRF1–ը կարեւոր դեր է խաղում գլիոբլաստոմայի ռեգեներացիայի գործըթնացում։

Ուսումնասիրելով այս մեխանիզմը՝ Spanish National Cancer Research Centre (CNIO) –ի գիտնականները որոշել են պարզել, թե կարող է արդյոք TRF1–ի արգելափակումը դադարեցնել գլիոբլաստոմայի աճը։ Cancer Cell ամսագրում հրապարակված հետազոտության ընթացքում նրանք հեռացրել են TRF1 սպիտակուցը այն մկների մոտ, որոնց մոտ գլիոբլաստոման նոր էր ձեւավորվում։ Դրա հաշվին ուռուցքի աճը դանդաղել է, իսկ ապրողունակության մակարդակը մեծացել է 80 տոկոսով։ Արդեն ձեւավորված ուռուցքով մկների մոտ TRF1–ի արգելափակումը ապրողունակության ցուցանիշը մեծացրել է 30 տոկոսով։ TRF1–ի արգելափակման պատճառով վնասվել են գլիոբլաստոմայի ցողունային բջիջներում տելոմերները, եւ այդ բջիջները չեն կարողացել բազմանալ։

Հետո մասնագետները փորձ են իրականացրել մարդու գլիոբլաստոմայի բջիջների հետ։ Նրանք այդ բջիջները պատվաստել են կրծողներին, հետո մկների մի մասը ստացել է TRF1 ինգիբիտորներ, իսկ մյուսները՝ պլացեբո։ Հետազոտողները հայտնաբերել են, որ TRF1 ինգիբիտորներ ստացող կրծողների մոտ ուռուցքում TRF1–ի մակարդակը 80 տոկոսով նվազել է։ Այդ կրծողների ուռուցքները փոքր են եղել եւ դանդաղ են աճել, քան նրանց մոտ, որոնք պլացեբո են ստացել։ Բացի այդ, TRF1 ինգիբիտորներ ստացողներն ավելի երկար են ապրել։ Լուրջ կողմնակի էֆեկտներ հետազոտողները չեն արձանագրել։ Գիտնականները պլանավորում են շարունակել հետազոտությունները՝ հույս ունենալով արդյունավետ դեղամիջոց գտնել գլիոբլաստոմայի դեմ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է